Երբ կինը շպար չի օգտագործում…

Եթե կինը շպար չի օգտագործում, ուրեմն իր մասին շատ բարձր կարծիք ունի: Կոկո Շանել
Եթե կինը շպար չի օգտագործում, ուրեմն իր մասին շատ բարձր կարծիք ունի: Կոկո Շանել
Հիշեցնենք, որ տոնական այս օրերին Henaran.am-ը ներկայացնում է հայ փոքրիկների ամանորյա լուսանկարները: Քանի որ մեր փոքրիկ ընթերցողները շատ են, նրանց լուսանկարները մենք կներկայացնենք մաս-մաս: Այսօր ներկայացնում ենք Ալինա Թադեւոսյանի, Հասմիկ Ստեփանյանի, Ինգա Մնացականյանի, Խաչիկ Քոչարյանի եւ Նատալի Բրսոյանի լուսանկարները: Նախորդ ֆոտոշարքը` այստեղ:
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սոցցանցի էջում հրապարակվել է նրա հետեւյալ մաղթանքը. “Առիթից օգտվելով` կուզեի նաեւ շնորհավորել մեր ողջ ժողովրդի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը` յուրաքանչյուրիդ մաղթելով այն բոլոր բարիքները, որոնց դուք լիուլի արժանի եք: Կերազեի իրականացած տեսնել ձեր ակնկալիքներն ու պատկերացումները ընտանեկան երջանկության, գթասրտության, ընկերասիրության, բարոյականության եւ ձեր երեխաների ապագայի մասին: […]
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփում է 2014 թվականն ու ներկայացնում իր սպասելիքները 2015-ից: Ըստ պատգամավորի՝ այս տարին աննախադեպ ակտիվ էր իրադարձություններով: Քաղաքական կյանքում նա առանձնացնում է քառյակի գործունեությունը, նրա ամրապնդումը, 12 կետերը, ապա և կառավարության հրաժարականը: ՛՛Ամենագլխավոր ու ճակատագրական պահը սահմանում լարվածությունն էր, երբ մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, […]
Ըստ ՏԱՍՍ գործակալության, Սերբիան 2015թ.հունվարի 1-ից պաշտոնապես ընդունել է ԵԱՀԿ-ի նախագահությունը, որը նրան է փոխանցվել Շվեյցարիայից, կազմակերպության նախագահի պարտականությունները փոխանցվել են Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերից Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվից Դաչիչին: Ինչպես հայտնել է Դաչիչը, նոր տարում կազմակերպության առաջին միջոցառումը կլինի հունվարի 15-ին նախատեսված ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստը: Իսկ այս կազմակերպության Նախարարների խորհրդի ամենամյա նիստը տեղի […]
Վահագն Թեւոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “ ԱրմՆյուզը, էս կարգավիճակում, վաղվանից դառնում է պատմություն:) Մի քիչ տխուր է, իհարկե, մի քիչ չէ, լավ էլ տխուր է, բայց դե ամեն ինչի վերջը նորի սկիզբ է, ասում են:) Շնորհավոր Նոր, հուսանք՝ բարի փոփոխությունների տարի:)” Ըստ մամուլի հրապարակումների, տարեսկզբից “ՊանԱրմենիան Մեդիայում” կառուցվածքային փոփոխություններ են սպասվում : […]
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողներ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին, այցելել էին Տավուշի մարզի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը։ Երիտասարդները դիրքապահ զինվորներին տարել էին սնունդ ու քաղցրավենիք։ Մարզային կենտրոնի կամավորները, ում զինվորական հագուստ նվիրել է ՀՀ պաշտպանության նախարարը, շրջեցին մարտական հենակետում եւ ծանոթացան զինվորների ծառայությանը, նրանց առօրյային, […]
ԱՄՆ-ում գտնվող երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքի իր տարեգրքում լուսանկարներ է տեղադրել եւ գրել. “Չեմ սիրում Ամանորին Հայաստանից հեռու գտնվել: Մաղթում եմ բոլորին խաղաղություն, առողջություն եւ սեր”:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանակին հավատացել է Ձմեռ պապիկին: Հիմա էլ նրա թոռնիկներին են հավատում: Բայց վարչապետը այս նոր տարում Հայաստանի բարեկեցությունն է խնդրելու ձմեռ պապից: Նոր տարին էլ Հովիկ Աբրահամյանը դիմավորել է ընտանիքի անդամների ու հարազատների հետ: Մանրամասները տեսանյութում: