06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ամանորից մի քանի ժամ առաջ /ֆոտո/

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողներ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին, այցելել էին Տավուշի մարզի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը։ Երիտասարդները դիրքապահ զինվորներին տարել էին սնունդ ու քաղցրավենիք։

Մարզային կենտրոնի կամավորները, ում զինվորական հագուստ նվիրել է ՀՀ պաշտպանության նախարարը, շրջեցին մարտական հենակետում եւ ծանոթացան զինվորների ծառայությանը, նրանց առօրյային, ճաշեցին զինվորների հետ։ Միասին աղոթեցին հենակետի մատուռում։

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ իրենք այս օրերին ուղղակի պարտավոր են լինել սահմանը պահող զինվորի կողքին, քանի որ մեզ բոլորիս խաղաղություն պարգեւողը սահմանին կանգնած երիտասարդն է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ