22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Որ լուսանկարն է դարձել 2014-ի ամենահայտնի լուսանկարը` համաձայն Instagram-ի /ֆոտո/

Instagram սոցկայքը հարցում է արել` պարզելու համար, թե որ լուսանկարն է դարձել 2014-ի ամենահայտնի լուսանկարը: Պարզվել է, որ տարվա ամենահայտնի լուսանկարը Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հարսանեկան լուսանկարն է, որը 2.74 միլիոն լայք է հավաքել: Այս նկարը դարձել է ոչ միայն տարվա, այլեւ Instagram-ի ողջ գոյության ընթացքում ամենահայտնի լուսանկարը:

Հրաշքին մոտ կանգնած Գևորգը /վիդեո/

՛՛Նոր տարվա ժամանակ բոլոր մարդիկ բարիանում են ու սկսում են հավատալ իրար՛՛,-մեզ հետ զրույցում ասաց 11 ամյա  Գևորգ Ուդումյանը, որը  բազմաթիվ մրցանակներ ունի հանրապաետական տարբեր մրցույթներից: Փոքրիկ Գևորգը երազում է ասֆալտապատել հայրենի գյուղի ճանապարհները: Տավուշի մարզի սահմանապահ՝ Չորաթան գյուղի փոքրիկ բնակակիչը հավատում է և՛ Ձմեռ պապին, և’ ամանորյա հրաշքին…. Մանրամասները՝ տեսանյութում:

Անցանելի են ճանապարհները…

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության […]

Աստծո օրհնությամբ մենք շարունակելու ենք հաղթել.Սերժ Սարգսյան /վիդեո/

Սիրելի հայրենակիցնե՛ր, Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգվել ու զարգանալ որպես հասարակություն եւ որպես պետություն: Խոստովանենք, որ այդ ամենն արվում էր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: 2014 թվականն աչքի ընկավ աշխարհում տեղի ունեցող փոթորկալից իրադարձություններով: Ցավոք, այդ փոթորիկները դեռ լիովին չեն հանդարտվել: Ընդամենը […]

Ազգս հայոց մնա Տիրոջ օրհնության ու շնորհների ներքո, հեռու լինի փորձություններից. Գարեգին Բ

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը Ամանորի առթիվ. “Տարեմուտի խորախորհուրդ երեկոն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերը եւ օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս: 2015 թվականը սրբության լույսով է բացվում մեր կյանքում: Նշելու ենք 100-ամյա տարելիցը Հայոց Ցեղասպանության: Ապրիլի 23-ին սրբոց շարքն ենք դասելու մեր անմեղ […]

Երկրաշարժ Վանաձորում /լրացված/

Ինչպես հենց նոր Henaran.am-ին տեղեկացրին վանաձորցիները, մոտովորապես ժամը 23.15-ին երկրաշարժ է գրանցվել Վանաձորում: Ցնցումները զգացվել է Վանաձորի Տարոն 2 թաղամասում: Ըստ թաղամասի բնակիչների, ցնցումները հավասար կլինեն 4-5 բալի: ժամը 0.14 ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 23.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.1 […]

Հայ փոքրիկները` Ամանորին. մաս 3-րդ /ֆոտոշարք/

Հիշեցնենք, որ տոնական այս օրերին Henaran.am-ը ներկայացնում է հայ փոքրիկների ամանորյա լուսանկարները: Քանի որ մեր փոքրիկ ընթերցողները շատ են, նրանց լուսանկարները մենք կներկայացնենք մաս-մաս: Այսօր ներկայացնում ենք Անդրանիկ Հովհաննիսյանի, Նատալի Դավթյանի, Մանե Համբարյանի, Արտյոմ Շարոյանի լուսանկարները: Նախորդ ֆոտոշարքը` այստեղ:

Հրաշքի սպասումով /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն ինչպես ամեն տարի, այս ամանորին էլ հրաշքի է սպասում: ՛՛Ամեն տարի մի հրաշք է լինում, և այս տարի էլ  հրաշքի եմ սպասում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում անկեղծացավ նա:  Շուշան Պետրոսյանի տոնական սեղանը զարդարում են աղցանները, հայկական ավանդական տոլման և բուդը, չէ որ ոչ միայն ավանդական ընտանիք են, այլև […]

Թողնում ենք վիրավորանքները անցնող տարում

Ամանորից առաջ մենք սովորաբար վերադարձնում ենք պարտքերը եւ մաքրում ենք տունը: Սակայն պետք է նաեւ հոգեկան հանգստություն ձեռք բերել: Եթե ցանկանում եք ձեզ համար նմանատիպ նվեր անել, դրա համար որոշ ջանքեր պետք է գործադրեք: Դեկտեմբերի վերջին սովորաբար ներանձնային խնդիրներն ավելի խորանում են: Օրինակ, ձեր ընտրյալը չի ցանկանում Ամանորը անսովոր միջավայրում դիմավորել, ձեզ ցանկանում են այցելել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված