Զինվորները հետմահու պարգեւատրվել են

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է ադրբեջանական դիվերսիան հետ մղած զինծառայողներին: Համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է “Արիության համար” մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով։ 2015թ-ի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի […]