Գասպարին նորից պառկեց. թեժ իրավիճակ դատարանում

Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշ ժամանակով՝ դադարեցվեց: Պատճառը՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին էր, որը հենց դատական նիստի սկզբում պառկեց դահլիճում: Մինչ պառկելը՝ նա որպես ոչ հարգանքի նշան, դատավորի նիստերի դահլիճ մտնելիս չկանգնեց եւ ասաց՝ ՛՛դուք ի՞նչ դատարան եք, իշխանությունների կամակատարն եք՛՛: Դատավորի հրահանգով կարգադրիչները Վարդգես Գասպարիին դուրս […]