02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գյուղնախարարը ֆրանսիական ընկերության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները ջերմոցաշինության ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական “Ռիշել” ընկերության  նախագահ Քրիստիան Ռիշելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել մեր երկրում ջերմոցաշինության զարգացման  հեռանկարները, ֆրանսիական փորձի կիրառումն ու ջերմոցային տնտեսությունների արտադրական հզորության ավելացման հնարավորությունները:  “Հայաստանում գյուղատնտեսությունը հռչակված է գերակա ոլորտ, և վերջին տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս բնագավառի զարգացմանը, որում առանձնահատուկ տեղ […]

”Օբաման ջհանդամը ասի Ցեղասպանություն բառը”

Սփյուռքահայ պատմաբան Գևորգ Յազիչյանը Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումները ամբողջական չի համարում: Նրա դիտարկմամբ հարկավոր է հստակեցնել կարգախոսը.’’Ունենք կարգախոս`’’ հիշիր և պահանջիր’’ : Հարց է ծագում ինչն ենք հիշում և ինչն ենք պահանջում: Սա պետք է հստակեցնել: Մեր հայրենիքի մեծագույն մասը գտնվում է թուրքական գրավման տակ: Մենք պետք է պահանջենք մեր հողերը’’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

Ֆեյսբուքում մեծ թափով նոր վիրուս է տարածվում

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Հարգելիներս, ահավոր ավտովթարի ու ծվատած դիակի լուսանկարով վիրուս ա սկսել թափով տարածվել: Մի սեղմեք: Նկարը չեմ դնում, քանի որ սարսափելի ա պարզապես: Եթե արդեն վարակվել եք. անտիվիրուս սկան: Խրոմը ջնջել, նորիս դնել: ՖԲ փասը փոխել: Պետք ա որ օգնի”:

Ստամբուլի հրապարակում ցուցարարներն այրել են Հայաստանի դրոշը /ֆոտո/

Թուրքիայի “Մեծ միություն կուսակցության” (ՄՄԿ-BBP) անդամներից կազմված մի խումբ ակտիվիստներ բողոքի ցույց են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ցուցարարները պարզել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով պաստառներ և վանկարկել թուրք-ադրբեջանական եղբայրության մասին լոզունգներ: Նրանք նաև հրապարակավ վառել են Հայաստանի Հանրապետության դրոշը` հայոց եռագույնը:  

“1915” հոգեբանական թրիլլերը` շուտով

Հունվար 28, Լոս Անջելես – Այսօր “Bloodvine Media” և “Strongman” ընկերությունները հայտարարեցին իրենց համատեղ համագործակցության՝ սպասվող “1915” ֆիլմի մասին:  Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի դեպքերից մեկի մասին: “1915”-ը համահեղինակներ-ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի (“Քանի դեռ ես չեմ վերացել”, “Ցուրտը գալիս է գիշերը”, “Ամիրա և […]

7-ամյա Էմինը, տառապում է մանկական ուղեղային կաթվածով /վիդեո/

Վանաձորում բնակվող Թորոսյանների ընտանիքի փոքրիկը՝ 7-ամյա Էմինը, տառապում է մանկական ուղեղային կաթվածով: 2014 թվականի նոյեմբերի 15-ին Տուլա քաղաքի “Վերականգնողական Կլինիկայի ինստիտուտում” երեխան անցել է վերականգման կուրս: Նույն կլինիկայի մասնագետները փետրվարի 11-ին կլինեն Հայաստանում` ՄՈՒԿ-ով ծնված երեխաների վիրահատությունների կատարման համար: Փոքրիկին ինքնուրույն քայլեր կատարելու և վիրահատությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը 1500 ԱՄՆ դոլար: Էմինը եկեղեցու […]

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, հանձնաժողովի կազմում ընդգրկված ոլորտի ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Օրակարգի համաձայն քննարկվել է Հաշմանդամների […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, որի կառուցման որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին, “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահի առաջարկի հիման վրա: Մինչ թանգարանի բացումը, Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ […]

Ռուսաստանի հետ հարաբերությունները հավերժ չեն. Արմեն Մարտիրոսյան

’’Ժառանգություն’’ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ  Գյումրիի դեպքերի ժամանակ  Հայաստանի իշխանությունները  ինքնիշխան երկրին սազող որևէ   քայլ չեն կատարել.’’Դրա լավագույն ապացույցը այն էր, որ միայ Պուտինի զանգից հետո Սերժ Սարգսյանը  ցավակցական խոսք ասեց’’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա: Ըստ Մարտիրոսյանի հայ-ռուսական հարաբերությունները դեռևս  ճշգրտման կարիք ունեն.’’ Գյումրեցիների պահանջը չի բավարարվում , իշխանությունների քայլերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված