19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գյուղնախարարը ֆրանսիական ընկերության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները ջերմոցաշինության ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական “Ռիշել” ընկերության  նախագահ Քրիստիան Ռիշելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել մեր երկրում ջերմոցաշինության զարգացման  հեռանկարները, ֆրանսիական փորձի կիրառումն ու ջերմոցային տնտեսությունների արտադրական հզորության ավելացման հնարավորությունները: 

Հայաստանում գյուղատնտեսությունը հռչակված է գերակա ոլորտ, և վերջին տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս բնագավառի զարգացմանը, որում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ջերմոցաշինությունը:

Հաշվի առնելով, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները խիստ նպաստավոր են ջերմոցային տնտեսությունների զարգացման համար` համոզված եմ, որ ձեր ընկերության շնորհիվ այս ոլորտում կարելի է հասնել նոր հաջողությունների”, – ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև հավելել է, որ ջերմոցային տնտեսությունների զարգացումն իր հերթին զգալիորեն կխթանի գյուղմթերքի արտադրության, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմանը: Նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` այս հարցը չափազանց կարևոր ու արդիական է դարձել հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, որն իրատեսական հնարավորություններ է ընձեռում երաշխավորված արտահանումներ կազմակերպելու տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է ուսումնասիրել նաև Հայաստանում ջերմատների կառուցման համար պահանջվող սարքավորումների և անհրաժեշտ պարագաների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը, որը թույլ կտա իջեցնել թողարկվող արտադրանքի ինքնարժեքը:

Ի պատասխան առաջարկին` Քրիստիան Ռիշելն ընդգծել է, որ “Ռիշել” ընկերությունը շահագրգռված է Հայաստանում ընդլայնել իր գործունեությունը և առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրություններ կիրականացվեն  այդ առաջարկի իրագործման նպատակով:  

Ընկերությունն արդեն իսկ Հայաստանում  շահագործման է  հանձնել մոտ 20 հեկտար  ջերմոցային տնտեսություն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ