07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Օբաման ջհանդամը ասի Ցեղասպանություն բառը”

Սփյուռքահայ պատմաբան Գևորգ Յազիչյանը Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումները ամբողջական չի համարում: Նրա դիտարկմամբ հարկավոր է հստակեցնել կարգախոսը.’’Ունենք կարգախոս`’’ հիշիր և պահանջիր’’ : Հարց է ծագում ինչն ենք հիշում և ինչն ենք պահանջում: Սա պետք է հստակեցնել: Մեր հայրենիքի մեծագույն մասը գտնվում է թուրքական գրավման տակ: Մենք պետք է պահանջենք մեր հողերը’’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Յազիչյանը:

Պատմաբանը չի վստահում  միջազգային դատարաններին, բայց պահանջում է հստակ խոսել հողերի վերադարձման մասին և ոչ թե լղոզված տեքստերով:

’’Ասում են`ցեղասպանությունը եղել է ու  թող թուքերը ճանաչեն, ջհանդամը ճանաչեն: Թող Օբաման ասի` Ցեղասպանություն բառը` ջհանդամը ասի: Մենք պետք է պահանջատեր լինենք ու հստակ մշակենք ծրագիրը’’,-նշեց Յազիչյանը:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մասամբ համամիտ է պատմաբանի տեսակետի հետ, սակայն իր դիտարկումներն ունի. ’’Եթե ասում ենք հիշենք և պահանջենք` պահանջի մեջ մտնում է նաև հողը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթներում բազմիցս շեշտել է` հայրենազրկվել ենք մենք հայրենիքն ենք ուզում, պարտադիր չէ որ կարգախոսի մեջ բոլոր կետերը գրվեն: Մենք նախ պետք է լաց ու կոծը թողենք: մենք պարտավոր ենք հաղթել մեր կամքով և միասնականությամբ’’,-ասաց Տեր-Գուլանյանը և հավելեց.’’Բոլոր կետերը պետք է մշակվեն և մենք հստակ աշխարհին ասենք, թե ինչ ենք ուզում: Մենք հայրենազրկված ժողովուրդ ենք ու պետք է պահանջենք մեր հայրենիքը’’:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ