09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Փոխվել է /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ Իգոր Մուրադյանի ելույթը լսելուց հետո որոշակի մոտիվներ է հայտնաբերել, որ ունի ՛՛Նախախորհրդարանը՛՛: ՛՛Որ մեզ պետք չի անկախ Ղարաբաղ, պատահական չէր, որ հնչեց այդ միտքը, որ մեզ պետք է միասնական Հայաստան, և այդ շարժման կազմակերպիչները շատ հարցերում համաձայն չեն Իգոր Մուրադյանի հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատգամավորը:  Նրա […]

Սրում է /վիդեո/

՛՛Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր կարծիքն ասել քաղաքական դաշտում և ձգտում է ակտիվանալ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Ժողովրդական կուսակցության” նախագահ Տիգրան Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված երկրորդ նախագահ Ռոբրտ Քոչարյանի վերջին հարցազրույցը:  Կարապետյանը չի բացառում, որ երկրորդ նախագահը փորձում է վերադառնալ քաղաքական դաշտ, հատկապես ընտրություններն էլ “այդքան էլ սարերի հետևում չեն”: “Որոշակիորեն վերադառնալու փորձ […]

Չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է` որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: 2015 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունն աշխարհի տարբեր երկրներում կիրականացնի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված քարոզարշավ` “Մենք դա կարող ենք” խորագրով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։ Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել առողջապահական կարևոր այս խնդրի և […]

Եթե բողբոջակալում լինի, պտղաբուծությունը մեծ վնաս կկրի

Գյուղատնտեսության առումով տարին մտահոգիչ է սկսվել, հունվարին տեղումները սակավ էին: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: “Հուսանք` փետրվարին տեղումները շատ կլինեն, եւ ջրամբարները կլցվեն: Այս պահին, իհարկե, ջրամբարներում ջրի սակավություն չի զգացվում, բայց եթե առանց տեղումների եղանակները շարունակվեն, չի բացառվում, որ խնդիրներ կառաջանան”,- նշեց նա: […]

Ուղարկեց կադրերի ռեզերվ

Աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Այս մասին մեզ տեղեկացրեցին ոստիկանության մամլո ծառայությունից՝ տեղի ունեցածը տեղավորելով կադրային փոփոխվող քաղաքականության շրջանակներում:   

Համահայկական հռչակագիրը բացահայտում է

Անցյալ շաբաթ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ միասին հանդես եկան համատեղ աննախադեպ հռչակագրով՝ հայտարարելով Թուրքիայից «իրավական պահանջների» համապարփակ թղթածրարի մշակման մասին՝ “անհատական, համայնքային և համազգային իրավունքները ու օրինական շահերը” վերականգնելու համար:  Հռչակագիրը չի ներկայացնում հայկական պահանջների մանրամասները, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած իրավական խումբը վերջնական […]

Իշխանությունները նախապես իմացել են. Մակեյան

՛՛Երևույթը շատ տգեղն էր, շատ վատ էր, երթը նույնպես ես շատ վատ եմ գնահատում, կարգախոսը, վայրը, որ ընտրել էին, մեր պետության համար շատ վտանգավոր քայլ է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ խոսելով Բերձորոմ կատարված միջադեպից:  Ըստ նրա՝ իշխանությունների կողմից հատուկ չի կազմակերպվել ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամների ծեծը: ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս […]

Լուսավորության էներգաարդյունավետ համակարգեր Երևանում

Երևանում քաղաքային լուսավորության արդիականացման, էներգախնայողական տեխնոլոգիաների կիրառման, լուսավորության համակարգերի էներգաարդյունավետության բարձրացման և ջերմոցային գազերի արտանետման նվազեցման՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» քառամյա ծրագրի պիլոտային նախագիծն է մեկնարկում։ «Քաղաքային կանաչ լուսավորությունը»  Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ու Գլոբալ էկոլոգիական ֆոնդի և այլ կառույցների համատեղ ծրագիրն է։ Մինչ ծրագրի տեխնիկական իրականացումը, «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցները մասնագիտական վերապատրաստման են մասնակցում։ […]

Ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր /ֆոտո, վիդեո/

Այսօր Թայվանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում առնվազն 12 հոգի մահացել է: Թռիչքից ընդամենը րոպեներ անց TransAsia Airways ավիաընկերության ATR-72 ինքնաթիռը ընկել է գետը, հայտնում է РИА “Новости”-ն: Ինքնաթիռում 58 հոգի է եղել, այդ թվում` անձնակազմի 5 անդամները: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ինքնաթիռն օդ բարձրանալիս ինչ որ բանի է հարվածել, արդյունքում ընկել գետը:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված