28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ճանապարհի համար աղոթք

Առաջնորդ կյանքի եւ ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, Մովսեսին` Սինա լեռը եւ ժողովրդին` ավետյաց երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ եւ մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երեւելի ու աներեւույթ թշնամիներից եւ խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի […]

Ննգիջան գյուղատեղի, Սուրբ Գաբրիել և Միքայել հրեշտակապետաց եկեղեցի

Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառի (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ննգի գյուղում։ Եկեղեցին կառուցվել է 1895 թվականին։ 20-րդ դարի սկզբին Ննգիջան գյուղն ամբողջապես լքվել է։ Խորհրդային տարիներին գյուղատեղին վերածվել է անասնապահական տնտեսության, եկեղեցին չի գործել։ Անկախության տարիներին եկեղեցին չի վերանորոգվել, սակայն բնակչության համար շարունակել է լինել սրբատեղի […]

Սուրբ Հարություն եկեղեցի

Այգեստան (Քոչբեկ) գյուղը գտնվում է Հադրութի շրջանի հարավ-արևելյան մասում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ գյուղը հիմնադրվել է 17-րդ դարի երկրորդ կեսին, երբ այստեղ են տեղափոխվել երեք ընտանիք Խաչենի իշխանությունից և 2 ընտանիք Հադրութից։ 19-րդ դարի վերջերին գյուղում կար 25 տուն, 135 բնակիչ։ 1960-1969 թվականներին Քոչբեկից բնակիչները տեղափոխվել են մոտ 2 կիլոմետր դեպի հարավ-արևելք ավելի հարթավայրային նպաստավոր տարածք […]

Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ Արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՛ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն. եւ հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ, Ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտեցածից […]

Ամենօրյա աղոթքը

Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատիր և աջակցիր ինձ: Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրու ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա: Ղեկավարիր […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Խնձրիստանի Ջուխտակ եղցին

Եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում և գործել է մինչև 17-րդ դարը։ Հետագայում ծառայել է որպես սրբատեղի մինչև 2023 թվականը։ Ջուխտակ եղցին գտնվում է Խնձրիստան գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք, իսկ հարևան Խաչենից՝ 1,3 կմ արևմուտք՝ անտառապատ բլրի գագաթին։ Մատուռի մոտ տարածվում է միջնադարյան գերեզմանոցը։ Հավանաբար այն կառուցվել է 13-րդ դարում արդեն իսկ ձևավորված գերեզմանոցի տարածքում։ Դրա […]

Աղոթք շաբաթ օրվա

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարելագործել, որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա: Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված