11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Նիկոլ ջան, Էդմոն ջան, սրտի ցավով եմ հետևում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին. Թևան Պողոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյբուքյան իր էջում բաց նամակ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին՝ վերջիններիս  հրավիրելով իր տուն՝ իր պատրաստած գինին խմելու ու մտորելու երկրի ապագայի մասին: «Հարգելի պարոնայք, Նիկոլ ջան, Էդմոն ջան, սրտի ցավով եմ հետևում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին: Եթե շատ լավ չճանաչեի երկուսդ էլ, միգուցե ձայն չհանեի, […]

«Ազատ, արդար և թափանցիկ». Տիգրան Մուկուչյանը գնահատեց

«Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը հայտնեց, որ  վաղը  կհրապարակվի շուրջ 317 համայնքներում տեղի ունեցված համայնքի ղեկավարների և համայնքի ավագանու անդամների ընտրության վերջնական արդյունքները: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրություններից հետո իրենց է ներկայացվել վերահաշվարկի 11 […]

Խոշոր հրդեհ Մոսկվայում. կա 8 զոհ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Մոսկվայի պլաստիկե իրերի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը մարելու ժամանակ 8 հրշեջ-փրկարար է զոհվել: Նշվում է, որ հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ 8 ժամ շարունակ այն չեն կարողացել մարել: Մանրամասները` տեսանյութում

Անահիտ Բախշյանը հրավիրում է վարչապետի ուշադրությունը /վիդեո/

«Ուզում եմ վարչապետի ուշադրությունը հրավիրել կրթության ոլորտի վրա, այն առումով, որ այս ոլորտում շատ հաճախ են խնդիրներ  լինում: Նշեմ, որ շատ քաղաքականացված է այս ոլորտը, որը հակաօրինական է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Բախշյանի խոսքով՝ կուսակցական քարոզչություն է իրականացվում կրթական հաստատություններում` հատկապես բուհերում, […]

Ինչպես ավելացնել զբոսարջիկների թիվը (վիդեո)

«Զբոսաշրջության ոլորտում մենք մեծ պոտենցիալ ունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ մշակվել ու շրջանառության մեջ է գտնվում զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծը, որը հիմնարար լուծումներ է առաջարկում հյուրանոցներին, հանգստյան տներին և այլն: «Ոչ թե պետությունը պետք է անընդհատ մտնի այս հարաբերությունների մեջ, այլ խթանի ինքնակարգավորման համակարգը զբոսաշրջության […]

Ուշադրություն. սպասվում է -2…-4 աստիճան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 0C ցուրտ:    Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 25-28-ը սպասվում է […]

Շնորհավորել են

Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը,  Բուլղարիայի Հանրապետության,  Լիտվայի Հանրապետության վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Շավկատ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Կարեն Վիլհելմի, Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում […]

ՕՀՎ-ն հայտնաբերել է ստվերում գործող գիշերային ակումբ

Խախտում կատարած տնտեսվարողը տուգանվել է շուրջ 3 մլն դրամով Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ: ՕՀՎ Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ստուգման արդյունքում պարզել են, որ ք.Երևան, Բագրևանդի 98 հասցեում ապրիլի 1-ից գործող «Ռայ» գիշերային ակումբը կազմակերպող տնտեսվարողը հարկային մարմին չի ներկայացրել գործունեության […]

Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին։ Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն անդրադարձան Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` սեպտեմբերի 5-ին Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայամանանվորվածությունների իրականացմանը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցերի։

Կառնուտում տանիքը փլուզվել է. կա զոհ եւ վիրավորներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը փլուզվել են, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Տ. Հ.-ը  (ծնված 1949 թ.) և Մ. Հ.-ը (ծնված 1981 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրիի ԲԿ, որտեղ Մ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ