24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սևան Նշանյանը նամակ է հղել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին

2013թ.-ից Թուրքիայում անազատության մեջ գտնվող պոլսահայ լեզվաբան, գրող Սևան Նիշանյանը այդ երկրում տիրող անարդարությունների ու օրինախախտումների դեմ պայքարի կոչով նամակ է հղել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին (ANCA):

Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նամակով Նիշանյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրեն շնորհված «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման կապակցությամբ ANCA-ի հնչեցրած ուղերձի համար:

Հիշեցնելով Թուրքիայում լրագրողների ու գրողների, ընդդիմադիր գործիչների և մասնավորապես՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների ու պատգամավորների կալանավորման դեպքերը՝ Նշանյանը գրում է.

«Ներկայումս գրողների ու գաղափարական առաջնորդների համատարած ձերբակալությունները, դատական համակարգի ոչնչացումը, քրդական քաղաքականության վերացումը և  սահմանադրական կարգի խարխլումը խոսում են երկրի  տխուր ապագայի մասին, մինչդեռ մենք հույս ունեինք, թե ի վերջո, այս երկիրը կկարողանա հաղթահարել իր ողբերգական անցյալը»:

Բանտարկված գրողների օրը՝ նոյեմբերի 15-ի «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեի կողմից մամուլում հրապարակված նամակում ասված է.

«Մինչև վերջերս որոշ մարդիկ այս երկրում համարձակություն ունեին երազելու ավելի ժողովրդավարական, լիբերալ և հանդուրժողական ապագայի մասին: Հպարտությամբ կարող եմ ասել, որ որոշ հայ մտավորականներ, և մասնավորապես՝ Հրանտ Դինքը, ակտիվորեն և ազդեցիկ կերպով իրենց մասնակցությունն ունեցան այդ երազանքի մասին բարձրաձայնելու և այն կերտելու գործում»:

Վերջին շրջանում Թուրքիայում ձևավորված բռնություններ իմթնոլորտն ու աբսոլյուտիզմը մեզանից շատերին մեծապես հիասթափեցրին: Իմ բանտարկությունն էլ, թերևս, գալիք ողբերգության մի կանխանշանն էր:

Հուսով եմ, որ Ամերիկայի մեր ընկերները և հատկապես Հայ դատի հանձնախումբը կշարունակեն զգայունություն ցուցաբերել Թուրքիայում ձևավորված անբարենապաստ իրադրության նկատմամբ: Ուզենք թե ոչ՝ այս երկիրը մեր համատեղ ժառանգության մեծ մասն է կազմում: Խնդիրը քաղաքակիրթ հասարակության փրկությունն է: Միևնույն ժամանակ, սա նաև հայկական հարցն է, քանի որ հայերը աշխարհի այլ ազգերի նման կարող են գոյատևել և անգամ բարգավաճել ազատության, բարյացակամության և քաղաքակրթության պայմաններում»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ