27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Աչքի լույսի պես պետք է պահենք ու կարևորենք մեր խելացի երիտասարդներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ ուսանողներ,

նոյեմբերի 17-ն աշխարհի շատ երկրներում հայտնի է որպես Ուսանողության միջազգային օր: Պատահական չէ ուսանողների նկատմամբ առանձնակի ուշադրության և հարգանքի նման դրսևորումը, քանի որ ցանկացած երկրի առաջընթացի ու ապագա ձեռքբերումների հիմքը խելացի երիտասարդներն են:

Հայ ուսանողները մշտապես աչքի են ընկել իրենց առաջադիմությամբ և գիտելիքի հանդեպ առանձնակի սիրով թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում: Անփոխարինելի է այն հսկայական արժեքը, ներդրումը, որ ունի պայծառ մտքով հայ երիտասարդը մեր երկրի, ինչպես նաև  մայրաքաղաք Երևանի  առօրյա կյանքում և ապագայի ծրագրերում:  Ինչպես մեր իմաստուն ժողովուրդն է ասում, աչքի լույսի պես պետք է պահենք ու կարևորենք մեր խելացի երիտասարդներին՝ մեր ուսանողներին, հայրենիքի վաղվա օրը կերտողներին:

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առիթով: Այսօրվա հաջողակ, խելացի և համարձակ ծրագրերով երիտասարդները հույս են ներշնչում, որ մենք հպարտանալու բազմաթիվ առիթներ ենք դեռ ունենալու: Եղե՛ք լավատես ու հավատարիմ ձեր առջև դրված նպատակներին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ