11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել «ԲՄՎ, Մինի և Ռոլլս-Ռոյս» ցուցասրահի բացման արարողությանը: Բացմանը ներկա են եղել նաև «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Պրինցես գրուպ» ընկերության նախագահ Ադել Ալմարզուքին, «ԲՄՎ գրուպ» ընկերության փոխնախագահ Թոմաս Ռինը, ընկերության վաճառքի տնօրեն Կոնրադ Բաումգարտները, ընկերության տարածաշրջանային տնօրեն Վիկտոր Էյզենբրաունը, «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբր Ալմարզուքին, «Եվրոմոթորս» […]

«Գուցե արտաքինից այդքան չեն երևում նրա առջև ծառացած խնդիրները, բայց ներսից ակնհայտ են» (վիդեո)

«Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի և մեր քաղաքական ուժի, որ բարձր պաշտոն զբաղեցրած անձը պետք է հանդես գա հաշվետությամբ ու ներկայացնի իր կատարած գործը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն ու սկսեց ներկայացնել իր պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու արձանագրված խնդիրները: Նա  նշեց, որ նախարարության հիմնական խնդիրներից մեկն են […]

«Գեղեցիկ, ոսկի, յուղաբեր`մոգական ուժ ». Առավոտ

Պատահական չէ, որ ծնողները սովորաբար բծախնդիր են իրենց զավակների անունների ընտրության հարցում՝ կա այնպիսի համոզմունք, որ անունը կանխորոշում է մարդու ճակատագիրը: Հենց այդ պատճառով են ծնողներն իրենց աղջիկների անունները դնում Գեղեցիկ, Ոսկի կամ Յուղաբեր: Հավանաբար, այդ տրամաբանությամբ է առաջնորդվում նաեւ կառավարությունը՝ վերանվանելով որոշ նախարարություններ: Ոչ թե պարզապես Էներգետիկայի եւ բնական պաշարների, այլ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ […]

Դեռ բազում փոփոխություններ կլինեն. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ համագումարի օրն արդեն որոշված է՝ նոյեմբերի 26-ը։ Թե որտեղ կանցկացվի համագումարը, դեռ հայտնի չէ, քննարկվում են մի շարք տարբերակներ։ Բայց ասում են՝ 16-րդ համագումարը տարբերվելու է նախորդներից, հատկապես վերջին փոփոխությունների համատեքստում, երբ Հանրապետականը որդեգրել է ինքնամաքրման, բուռն փոփոխությունների եւ երկիրը երկիր դարձնելու քաղաքականությունը։ Համագումարը նախորդելու է 2017թ. Աժ ընտրություններին, մինչ այդ դեռ բազում փոփոխություններ […]

Երեւանում 24-ամյա երիտասարդի են դանակահարել

Երեւանում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել դանակահարություն: Ազդրի եւ ձեռքի կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Պրազվել է, որ նա Երեւանի բնակիչ Սերգեյ Ղ.-ն է: Երիտասարդի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Կորցնելու շատ բան ունեն

«Զորահանդեսում ներկայացվեց զինտեխնիկա, որոնք իրենց մարտական ունակություններով բացառիկ են: Իսկանդերի մասին խոսելով՝ կարող ենք ասել, որ  ունենք այնպիսի զինտեխնիկա, որը բացառիկ հրթիռային համալիր ու և ունի հզոր հնարավորություններ», -անդրադառնալով Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Պատգամավորն ընդգծեց՝ եթե մինչ այժմ թշնամին հանդես է եկել պատերազմական հռետորաբանությամբ, հիմա արդեն քայլ կատարելուց […]

Սուրիկ Խաչատրյանին է՞լ

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքում գրառել է. «Իմ մոտ նենց զգացում է, որ մոտ օրերս աշխատանքից կազատվի Սյունիքի մարզպետը»: Հիշեցնենք, որ   ՀՀԿ խորհրդի նիստին  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն հարցին, թե չի անհանգստանում, որ կարող է կորցնել իր պաշտոնը, պատասխանել է . «Ես որ չեմ փոխվելու, մնացածը չգիտեմ»:

Համանախագահ երկրները պատրաստ են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր […]

Ամենազզվելի արտահայտությունը, որ օգտագործում են հայ պաշտոնյաները

Ամենաշատը զզվում եմ «Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունից։ Վերջին շրջանում հայ պաշտոնյաները շատ են օգտագործում այս արտահայտությունը։ «Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդն ամբողջությամբ Ղարաբաղի ժողովրդի կողքին են», ֊ հայտարարում են մեր գործիչները՝ առանց նկատելու, որ այդ անհեթեթությունը հետզհետե լեզվամտածողություն է դառնում։ Թե ասա՝ ուզում եք օգնեք, Արցախին օգնեք։ Այնտեղի հայերին, բնակչությանը։ Ղարաբաղի ժողովուրդը ո՞րս է։ Հրանտ Մելիք-Շահնազարյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ