11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով

Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր են քննարկվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Միջոցառումների անցկացման հետ կապված՝  քաղաքապետն աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրել է մասնավորապես այն հանգամանքի վրա, որ դրանք այս տարի պետք է կազմակերպվեն ավելի համեստ ձևաչափով: «Տեղյակ եք, որ դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի […]

Գողերը կշարունակե՞ն գողանալ

«Նորմալ երկրներում եթե վարչապետը հայտարարում է՝ կառավարությունում գողություն է տեղի ունեցել, ապա դրան հետևում է այն, որ դատախազությունը գործ է հարուցում ու իրավապահ մարմիններն իրենց գործն են անում: Բայց ստացվում է այնպես, որ վարչապետը գողության մասին է խոսում, ու, այդուհանդերձ, դատախազությունն ու իրավապահ մարմինները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում: Այս ամենը ցույց է տալիս վարչապետի կողմից որդեգրած […]

Իսկ ձեր կարծիքն ո՞վ է հարցնում. Սեյրան Օհանյանի պատասխանը

«Սեյրան Օհանյանի պատասխանը «Հրապարակ» օրաթերթին՝ իսկ ձեր կարծիքն ո՞վ է հարցնում»: «Ընդհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում. ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»: ՀՀ պաշտպանության նախարարի […]

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում չի ուզում տեսնել Արծվիկ Մինասյանին. վերջինս հաստատեց (վիդեո)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր չհերքեց, որ իրեն առաջարկ է եղել ղեկավարել այլ նախարարություն, սակայն թե կոնկրետ որը, նա չմանրամասնեց: «Եղել է առաջարկ, եղել է  առաջարկ տարբեր ուղղություններով, ես որպես ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածու, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ ակնկալում դարձնել կուսակցության Գերագույն մարմնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարի պաշտոնակատարը: Նշենք, որ ըստ […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպեց Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: ԵՄ բարձր ներկայացուցիչը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է սատարել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին։ Ֆեդերիկա Մոգերինին ողջունեց […]

Մեքենան հարվածել է ձիուն. կա զոհ եւ վիրավորներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 16-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 RR 434 պետհամարանիշով (վարորդ՝ 1956 թ. ծնված Վ. Բ. , ԼՂՀ քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ձիուն և դուրս […]

Հրաժարական տալու խնդիր չկա. Արծվիկ Մինասյանը շնորհակալ է վարչապետին (վիդեո)

«Ինձ  համար սկզբունքային է եղել, որ ղեկավարի նկատմամբ հարգանքը դառնա մոտիվացիան աշխատանքի, այլ ոչ թե ղեկավարի կողմից խիստ կամ որոշ շրջանակների համար ոչ ընդունելի կամ ոչ պաշտաճ վարքագիծը: Ես շատ շնորհակալ եմ, որ համակարգի շատ աշխատակիցներ հարգել են ու շարժվել են այդ սկզբունքով: Նախարարությունն այս ամիսների ընթացքում աշխատել է գերծանրաբեռնված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ […]

Նյու Յորքի Արտաքին հարաբերությունների խորհրդում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ

Սեպտեմբերի 22-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, հանդիպում ունեցավ ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ։ Հանդիպումը վարում էր ականավոր վերլուծաբան դեսպան Սթիվըն Սեստանովիչը։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին՝ […]

Արշակը ինքնասպան չի եղել. չեն հավատում

«Արշակը էն տեսակի մարդ չէր, որ ինքնասպան լիներ: Դրա համար ինքը հաստատ պատճառ չի ունեցել: Գյումրիում չեն հավատում ինքնասպանության վարկածին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյումրեցի Վաղինակ Խաչատրյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքում շրջանառվում են տեղեկություններ, որ նրան սպանել են և վարպետորեն փորձում են ուրիշ որակավորում տալ կատարվածին: Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին Գյումրիում (Վազգեն Սարգսյան […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել «ԲՄՎ, Մինի և Ռոլլս-Ռոյս» ցուցասրահի բացման արարողությանը: Բացմանը ներկա են եղել նաև «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Պրինցես գրուպ» ընկերության նախագահ Ադել Ալմարզուքին, «ԲՄՎ գրուպ» ընկերության փոխնախագահ Թոմաս Ռինը, ընկերության վաճառքի տնօրեն Կոնրադ Բաումգարտները, ընկերության տարածաշրջանային տնօրեն Վիկտոր Էյզենբրաունը, «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբր Ալմարզուքին, «Եվրոմոթորս» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ