27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որն է այս ու նախորդ կառավարությունների տարբերությունը

Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա չէր: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե ինչու չի բյուջեն ներկայացնում վարչապետը, կամ գոնե ինչու նա ներկա չի: Նախարարն էլ ասաց, որ ինչպես նախկինում արդեն ասվել էր, Կ. Կարապետյանը պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ում: «Վարչապետը, Սահմանադրության 80 հոդվածի համաձայն, պիտի այնտեղ նստած լիներ և ոչ մի այլ տեղ»,-եղավ պատգամավորի արձագանքը:

Վերջինս նաև հիշեցրեց, որ վարչապետը եկավ Ազգային ժողով ու հայտարարեց, որ տնտեսությունը ծանր վիճակում է գտնվում: «Հիմա ի՞նչ է ձեր Կառավարությունն անում այլ կերպ, քան նախորդն էր անում, որ եթե  նախորդը չփոխվեր այդպես էր մնալու, իսկ հիմա լավ է լինելու: Ձեր Կառավարության Ֆինանսների նախարարների ելույթներից տպավորություն եմ ստանում, որ Կառավարություն լինելը լատարեի նման բան է, տրանսֆերները կաճեն, թե կնվազեն, սփյուռքահայ մեծահարուստները մի 200 միլիոն  նվեր կտան, թե չեն տա, թե կտան, կապահովենք, թե ոչ, կկտրենք»,-շեշտեց ընդդիմադիր պատգամավորը, ապա հեգնեց, թե մի քանի մեքենա արդեն հանվել է ընդհանուր հաշվարկից:

Ֆին.նախն ասաց, որ իրենց Կառավարության անելիքները, տարբերությունները նշված են ծրագրում, արդյունաբերության բարձրացման համար հիմքեր են ստեղծում. «Մենք պետք է դնենք այնպիսի գործիքակազմ, որ տնտեսությունն իր վիճակի լինի այդ տնտեսական աճն ապահովել»,-պարզաբանեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանի մյուս հարցը վերաբերում էր նրան, թե ինչու Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածը բացվել է՝ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, սակայն այն փակ է, և ծաղկեպսակների թիվը շատանում է. «Մարդիկ ձեր բացած ճանապարհին մահանում են»:

Վարդան Արամյանն ասաց, որ Հյուսիս-Հարավի գաղափարախոսությունը մի փոքր այլ է: «Մենք պետք է դառնանք տարանցիկ զոնա, որը պիտի բերի տնտեսական զարգացման նաև, բայց ձեր մտքի թռիչքը ես չեմ կարողանում հասկանալ, ի՞նչ կապ ունի, որ նախագահը բացել է, հարցն այն է, թե այդ ճանապարհը կարևոր է, թե ոչ, այո, այն կարևոր է մեր տնտեսության համար»,-նկատեց Վ. Արամյանը:

«Այդ ճանապարհը պաշտոնապես բացել են, հետո պարզվել է, որ լավ չեն սարքել, հիմա քանդել են և կողքից նախիրի ճանապարհով են ստիպված ավտոմեքենաները շրջանցում, բացել եք, ծափ եք տվել, իսկ վարորդները, հավատալով, որ բացվել է, գազ տված քշում են, գնում են, հագնում եմ այդ ճանապարհներին»,-բացատրեց Ն. Փաշինյանը:

Պատճառահետևանքային կապը նախարարն այդպես էլ չհասկացավ: «Նմանատիպ նույն վարժանքով կարող ենք ասել՝ Սևան տանող ճանապարհի վրա այսպես է, այնպես է… Հյուսիս-Հարավ ճանապարհը պե՞տք է, թե՞ չէ, պետք է իհարկե, իրականացման ընթացքում կարող է լինել այնպես, որ թերացումներ լինեն»,-եզրափակեց նախարար Արամյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ