21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետք է ֆուտբոլադաշտը կարգաբերված լինի նախ. նախարարի օրինակը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ լիագումար նիստին 2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ասաց, թե թոշակ, աշխատավարձ չեն բարձրացնում, հասկանալի է, թե ինչու, բայց ինչու են տնտեսական քաղաքականություն մշակում, երբ միջավայրը ստանդարտ չէ: «Թոշակ, աշխատավարձ չեք բարձրացնում, լավ, չեք բարձրացնում, որովհետև հնարավորություն չունենք, բայց այսօր արձանագրում ենք, որ անվանական ՀՆԱ-ն 300մլն դոլարով իջել է, և ունենք թերհավաքագրում, որը մինչև տարվա վերջ կդառնա 80 մլրդ դրամ:

Չեմ կարծում, որ բազան լավը չի, դուք գործիքները շարել եք, բայց միջավայրը ստանդարտ չի, որ աշխատի»,-ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ մշակած գործքիները ստանդարտ շուկայի համար են, մինչդեռ մեր դեպքում դասական կանոնները չեն աշխատում: Վարդան Արամյանը պատասխանեց, թե չի կիսում պատգամավորի մոտեցումը:

«Ես կարծում եմ՝ հերթականություն գոյություն ունի, քաղաքականության հարցում եթե առաջնահերթություն պետք է տանք, ես հակված եմ այն տալ տնտեսական կայունությանը»,-ասաց նա: Նախարարն իր խոսքն ավելի հասկանալի լինելու համար օրինակ բերեց լավ ֆուտբոլային խաղ տեսնելու մոտեցմանը: «Եթե լավ ֆուտբոլային խաղ ենք ուզում տեսնել, մինչև խաղի մասնակից ֆուտբոլիստներին կրթելը, թե ոնց պետք է խաղա, պետք է ֆուտբոլադաշտը կարգաբերված լինի: Պատկերացրեք, խաղում են մի դաշտում, որը դարուփոս է, տեսանելիություն չկա: Խաղը, որպեզի ստացվի, համար առաջին պահանջը պետք է դաշտը հարթ լինի, խոտածածկը պետք է լինի նորմալ: Դրա համար ես կարծում եմ, որ մեր քաղաքականությունը նորմալ է, պետք է մակրտնտեսականը գերակայի, հետո տակը միկրոտնտեսականը կարգավորվի»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ