11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

38-ամյա կնոջը խեղդելով սպանելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն

38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել ամուսնուն. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2016թ. սեպտեմբերի 19-ին շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ակնալիճ-Զարթոնք ավտոճանապարհին հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ […]

Մանկական խաղալիքներն ու պնդուկը` մաքսանենգության թիրախ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 30 դեպք. տուգանքի չափը կազմել է մոտ 37 մլն դրամ: Բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ գերակշռում են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձերը: Վարչության օպերատիվ հետախուզության և արագ հակազդման բաժնի ավագ մաքսային տեսուչ Տիգրան Սինոյանի խոսքով թմրանյութի անօրինական ներմուծման ամենախոշոր […]

Մարուքյանն էլ է ընդունում Պողոսյանի հրավերը

«Այո, պայմանավորվել ենք կիրակի օրվա համար»,-ասել է ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադառնալով պատգամավոր Թևան Պողոսյանի` իրեն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ուղղված առաջարկին: Հիշեցնենք, որ հրապարակային բանավեճ, միմյանց դեմ ուղղված հայտարարություններով էին հանդես գալիս երկու կուսակցությունները: Բանավեճի առարկան Վանաձորի ՏԻՄ ընտրություններում միավորվել-չմիավորվելու հարցն է: Իսկ Թևան Պողոսյանն […]

Կոսովոյում դպրոցներին հատկացվել էին քարտեզներ, որտեղ Թուրքիայի մի մասը ներառված էր Հայաստանի սահմանների մեջ

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի հանրակրթական դպրոցներում բաժանված աշխարհագրական քարտեզները հանվել են գործածությունից, քանի որ թուրքերի կողմից արժանացել էին բացասական արձագանքի: Նշենք, որ Կոսովոյի դպրոցներում բաժանված քարտեզներում Թուրքիայի հյուսիսարևելյան մասը  (խմբ. Արևմտյան Հայաստանը) ներառված է եղել Հայաստանի, իսկ հարավարևելյանը` Քուրդիստանի սահմանների մեջ: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը պարզել է, որ այդ քարտեզները դպրոցներին հատկացվել էին 2005 թվականին […]

Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար․ Դաշնակցությունը կպահպանի պորտֆելները

«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ: «Ազատություն»․ – Ինչո՞ւ նորանշանակ վարչապետը որոշեց նաև ազատվել Արծվիկ Մինասյանից: Գալուստ Սահակյան․ – Չեմ կարող պատասխանել, որովհետև կառավարությունն իր խնդիրներն ունի և յուրաքանչյուր խնդրի լուծման համար, բնականաբար, նախարարությունները ամենակարևորագույն գործոններ են: Ըստ երևույթին այդ պատճառով էլ ինչ-որ տեղափոխություն կա: «Ազատություն»․ – Իսկ Հանրապետական և Դաշնակցության միջև […]

Գլուխը պատով է տալիս. Է. Մարուքյանը փակում է ՔՊ-ի հետ համագործակցության թեման

«Վերջնագիր մեր կողմից որևէ կուսակցության, որևէ մեկի հասցեին չի հնչեցվել, եղել է կոր միավորման ՀՀԿ-ի դեմ»,-այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» հետ ունեցած հրապարակային հայտարարություններին ու Վանաձորի ՏԻՄ-ի ընտրապայքարին: Նշենք, որ Մարուքյանն առաջարկել էր, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները միավորվեն ընդդեմ ՀՀԿ-ի թեկնածուի, որ կարողանան […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պաշտոնական հանդիպումները Պեկինում

Շարունակվում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Սեպտեմբերի 22-ին Պեկինում Հերմինե Նաղդալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի խորհրդարանի` Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի տեղակալ, Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահ Շեն Յուեյուի եւ Չինաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Վան Իֆուի հետ: Սեփական հարկի տակ ողջունելով հայ գործընկերոջը` ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահը զրույցն […]

«Մխիթարյանը պետք է խաղա այն դիրքում, որտեղ սովոր է»

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը կարծում է ՝  անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ճիշտ չի օգտագործում Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի  կարողությունները: «Ես կցանկանայի տեսնել Հենրիխ Մխիթարյանի խաղը, քանի որ նա շատ լավ էր հանդես գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Նա եկել է, բայց դեռ չի խաղացել: Մխիթարյանը պետք է խաղա […]

Մոսկվայում վերելակը պոկվել ու ընկել է. կա 5 զոհ

Մոսկվայում՝ Շչենոգին փողոցում, վերելակը պոկվել է, ինչի հետեւանքով 5 հոգի է մահացել։ Նախնական տեղեկություններով՝ վերելակի ճոպանն է կտրվել։ Վերելակի ընկնելու պահին դրա մեջ 5 հոգի է եղել, նրանք աշխատում էին այդ շենքում՝ շինարարություն էին անում։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Ոստիկանության մայորը, լեյտենանտն ու օպերլիազորը փաստաթղթեր են կեղծել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վարդանյանը կատարել է պաշտոնեական կեղծիք, իսկ նույն բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բալայանը՝ պաշտոնեական անփութություն եւ պաշտոնեական կեղծիք: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից  հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ