26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հազար դրամը աղքատ գյուղացու համար 4 հացի գումար է. Սամվել Բեգլարյան

«Բանակը արժանի է ամեն տեսակի զոհաբերության և նվիրատվության, բայց չեմ կարծում , որ պետք է բանակի սուրբ անունը շահարկել: Չեմ կարծում նաև, որ մեր Հայաստան երկիրը՝ հզոր սփյուքով ու իր կոռումպացված գործարարներով այն վիճակին է, որ փող են հավաքում: Մենք հզոր սփյուռք ունենք ու բազմաթիվ մեծահարուստներ: Ո՞նց կարելի է աղքատ մարդուն ասել՝ փող նվիրաբերիր: Նվիրաբերում է հարուստը, իսկ մեր երկրում աղքատության բարձր տոկոս կա, ու այդ աղքատները ո՞նց նվիրեն իրենց հացը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը:

Մտավորականը ընդգծում է, որ եթե պետությունը ցանկանա՝ խնդրի կարգավորման այլ տարբերակներ կլինեն.«Ասենք,  թող ԱԺ պատգամավորները նվիրաբերեն իրենց մեկ ամսվա աշխատավարձը: Օլգարխները, որ հազար ու մի օբյեկտեր ունեն, ասենք, թող մեկ օրվա եկամուտը նվիրեն բանակին: Հարուստները շքեղ հարսանիքների փոխարեն թող համեստ հարսանիք անեն ու փոխարենը գումար նվիրեն բանակին: Հազար դրամը աղքատ գյուղացու համար 4 հացի գումար է ու պետք չի մեղադրել, եթե նա ընդդիմանա: Իմ գնահատմամբ՝ սա դառնում է շահարկում»,-եզրափակեց Սամվել Բեգլարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ