Ինչ կտա Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ին
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում դեռ չի գրել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Կարեն Կարապետյանից նորություն չկա: Դիմում գրելու մասին գոնե այս պահին կուսակցությունում տեղեկություն չկա, բայց ես ասել եմ ու կասեմ, մի բացառեք, որ նա գրի դիմում, ոչ էլ բացառեք, որ չի գրի»:
Լրագրողների հարցին՝ Պ նախարար Վիգեն Սարգսյանն արդեն գրել է դիմումը, Շարմազանովը նշեց.
«Նա արդեն հայտարարել է, որ անդամակցելու է ՀՀԿ-ին, ընդամենը տեխնիկական խնդիր է նրա՝ ՀՀԿ-ին անդամակցումը: Մենք դրական ենք գնահատում պարոն Սարգսյանի որոշումը: Վիգեն Սարգսյանը նոր լիքցք կհաղորդի ՀՀԿ-ին: Նա փորձառու պետական գործիչ է, որտեղ աշխատել է, աշխատել է բարձր պրոֆեսիոնալիզմով: Հուսով ու համոզված եմ, որ նա նոր լիցք կհաղորդի ՀՀԿ-ին»,-նշեց Շարմազանովը: