27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Իշխանությունը չի վստահում հասարակությանը»

«ՀՀ-ում  առաջին հերթին պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն կոռուպցիան վերացնելու համար, այլ ոչ թե խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  այսպիսի տեսակետ հայտնեց  Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով զոհված եւ հաշմանդամ զինծառայողների համար 1000-ական դրամ վճարելու օրինագծին:

«Վերջին 10 տարվա ընթացքում լսում եմ, որ կոռուպցիոն ռիսկերը փորձում են վերացնել, բայց չի վերացվում: Կոռուպցիան պետք է վերացնել` բացահայտելով, բռնել պատժելով: Այն կարեւորագույն օղակները, որոնք կոռուպցիայի դեմ պետք է պայքարեն, անիմաստ են: Կարծում եմ, որ կամավորական սկզբունքով պետք է այս նախագիծն իրականացվի: Բոլորս խոսում ենք վստահության պակասի մասին, բայց այս խնդրով կարեւորագույն մի բան է պարզվում` իշխանությունն էլ չի վստահում հասարակությանը: Դրա համար էլ դրվել է պարտադիրը»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովը    102 կողմ, 3 դեմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ