18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Աշխատունակ բնակչության թիվը

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նախորդ տարվա աշխատանքային ռեսուրսների ընդհանուր պատկերը, ըստ որի՝ ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսը միջին տարեկանով հաշվված՝ կազմում է 2 մլն 106 600 մարդ, որը 73 600-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: Աշխատունակ բնակչության 682 700-ը տղամարդ է, իսկ 633.700-ը՝ կին: Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը կազմում է 790 300: Նշենք, որ […]

«Տնտեսական ակտիվության աճի տեմպերը դանդաղել են»

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է՝ մեր երկրի տնտեսությունը գնալով հետևնթաց է ապրում: «ԱՎԾ-ն արդեն տվյալներ է հրապարակել: Տնտեսական ակտիվության աճի տեմպերը  դանդաղել են, գրեթե զրոյի են մոտեցել: Անկում է արձանագրվել տնտեսության բազմաթիվ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, շինարարություն, արտաքին առևտուր… Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր երկրի տնտեսական վիճակը գնալով վատթարանում է: Դրական տենդենցների մասին […]

Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, նշվում է Հեռուստատեսության համաշխարհային օրը։ Օրը հռչակվել է 1996-ի դեկտեմբերին։ 1996թ. հենց այս օրն իրականացվեց Հեռուստատեսային առաջին միջազգային համաժողովը։ Պետություններին առաջարկվել է նշել այս օրը՝ փոխանակվելով հեռուստատեսային հաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակման ընդլայնման խնդիրներին։ Ինչպես տեղեկացնում է Calend-ը, հեռուստատեսության համաշխարհային օրը նվիրված է ոչ թե հեռուստատեսության […]

Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի. ՔԿՎ

Ներկա պահին Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի եւ շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը: Հաղորդագրության մեջ ասվում է. «Քրեակատարողական վարչության` ՀՀ առողջապահության նախարարություն ուղարկված միջնորդությամբ` նոյեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է բժշկական […]

«Փոփոխությամբ փորձում են ցանկության դեպքում ինչ-որ մի դաշինք պայթեցնել»

Սահմանադրությունից հետո փոփոխություններ առաջացան մի շարք օրենքներում: Փոփոխություն է սպասվում նաև «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենքում շատ կետեր անտեսված են, ինչպես օրինակ` թե ինչ ուղղվածություն և ինչ շերտեր է ներկայացնում այդ կուսակցությունը: Հանված է նաև կրոնական ուղղվածության վերաբերյալ դրույթը: «Կուսակցական կյանքը […]

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է ու մառախուղ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի  21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի և Գորիսի ճանապարհներին տեղում է ձյուն: Գորիսի  տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է: Նշված ճանապարհներին ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի  ճանապարհներին մառախուղ  է, տեսանելիությունը`  70-80 մ: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  […]

Մերկելը 4-րդ անգամ կդնի իր թեկնածությունը կանցլերի ընտրություններում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է 4-րդ անգամ դնել իր թեկնածությունը՝ կանցելի ընտրություններում։ Հարկ է նշել, որ ընտրությունները տեղի կունենան 2014 թվականին։ Կանցլեր ընտրում են պատգամավորները՝ հիմնվելով խորհրդարանական ընտրությունների վրա։

Նորատուսցի Ալիկին և ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի […]

Ուշագրավ էր Սերժ Սարգսյանի պարզաբանումը

Կիսելյովին տված հարցազրույցում ուշագրավ էր պարոն Սարգսյանի այն պարզաբանումն, ըստ որի կարգավորման գործընթացի համատեքստում որևէ բախում չկա տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքների միջև: Իսկապես, տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքը խախտված կարելի է համարել միայն որևէ երկրի կողմից տվայալ պետության հանդեպ արտաքին ագրեսիայի իրականացման պարագայում, մինչդեռ երբ երկիրը մասերի է տրոհվում ծայր առած ներքին […]

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնի վավերագրերին ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված