18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

13-ամյա Գագուլի դին գտել է տատը. Իրավունք

Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վազաշեն գյուղում: Հաշմանդամ տատը տանից ոչ հեռու հայտնաբերել  է 13-ամյա թոռան դին: Երեխան, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է նռնակի պայթյունից: Դեպքի, ինչպես նաեւ` երեխայի ընտանիքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել գյուղապետ Արտաշես Գրիգորյանը. Մեր գյուղում բնակություն են հաստատել դեռեւս 2000 թվականից, բայց Գագուլը (մահացած երեխան Ի.Ա.) ծնվել է այստեղ: […]

Մենաշնորհների դեմ պայքարը պետք է սկսել հզորներից

«Ես թերահավատությամբ եմ նայում այն հայտարարություններին, թե մոնոպոլիան մոտ ապագայում վերացվելու է: Մենաշնորհների դեմ պայքարը պետք է սկսել նրանցից, որոնք այդ ոլորտում հզոր են, որոնք ոչ միայն տնտեսական, այլև  քաղաքական լծակներ ունեն՝ «Գազպրոմ Արմենիա», «Հայկական երկաթուղին»,  ավիաշուկան, դիզվառելիքի ներկրումով զբաղվող «Ռոսնեվտ» ընկերությունը… Մինչև այս ոլորտներում տեղաշարժ չլինի, չի կարելի խոսել հակամենաշնորհային ակտիվ քաքականության մասին», –Henaran.am-ի հետ զրույցում […]

Համաճարակի վտանգ. Հրապարակ

Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմային մոտ է, այնուհանդերձ, երեւանյան մանկական հիվանդանոցներում երեխաները պառկած են անգամ միջանցքներում, որովհետեւ մահճակալները չեն բավարարում: Նախորդ օրվա դրությամբ Ծերեթելու մանկական հիվանդանոցում ընդհանրապես տեղ չկար, եւ բժիշկները կարծում էին, որ իրենց մոտ այլեւս հիվանդներ չպետք է ուղարկվեն, սակայն հիվանդ երեխաների հոսքը շարունակվում էր: […]

Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 600 կրակոց

Նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ն  հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Խառնաշփոթ իրավիճակ Սարալանջի խճուղում

Այս պահին կաթվածահար է եղել Սարալանջի խճուղու  երթևեկությունը : Իրար բախված երեք մեքենաների վարորդները բավականին երկար ժամանակ սպասում են ԱՊՊԱ աշխատակցին: Աշխատանքի շտապող երթուղային տրանսպորտի ուղևորները դժգոհում են հաճախակի կրկնվող նման իրավիճակից: «Աշխատավայրում ամեն անգամ հնարավոր չէ բացատրել , որ այս հատվածում գրեթե ամեն օր խցանում է լինում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երթուղային ավտոբուսի ուղևոր […]

«Ստախոսի հետ չեմ աշխատի». Ժողովուրդ

Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ: Թերթի հետ զրույցում, սակայն, Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինքն է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել եւ չի պատրաստվում շարունակել աշխատել «ստախոսի […]

Մելանիա Թրամփը ամուսնու հետ չի տեղափոխվի Սպիտակ տուն /վիդեո/

ԱՄՆ-ը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Սպիտակ տուն բնակության է տեղափոխվում միայնակ՝ առանց կնոջ։ Մելանիա Թրամփը չի ցանկանում թողնել Նյու-Յորքի իրենց շքեղ բնակարանն ու տեղափոխվել Սպիտակ տուն։ Թրամփը կնոջ այդ քայլը բացատրել է նրանով, որ իրենց որդին՝ Բերրոնը, սովորում է Նյու-Յորքի մասնավոր դպրոցներից մեկում, եւ կինը չի ցանկանում կիսատ թողնել նրա ուսուցումը։ Շատերը, […]

Խայտառակ մեղադրանքների հետքերով. Հայկական Ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեն դատախազությունից ստացել է ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունների հիման վրա մամուլում արված հրապարակումները եւ այժմ ստուգում է դրանցում մատնանշված հանգամանքները: Այդ մասին երեկ տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հավելելով, որ այդ գործի շրջանակներում Բադասյանը երեկ հրավիրվել է զինվորական քննչական գլխավոր վարչություն հարցաքննության: Հիշեցնենք, որ ԼՂՀ Աժ նախկին […]

Կամավորականներ են հավաքագրվում. Հայկական Ժամանակ

Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու` ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել: Կամավորագրված քաղաքացիները Հայաստանի տարբեր մարզերից են: Ներկայումս այդ քաղաքացիների հետ անհատական աշխատանքներ են տարվում նրանց ունակությունները գնահատելու եւ ճիշտ բաշխում կատարելու համար: Այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԴԱ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես […]

Էրդողանը դժգոհել է, որ դաշնակից երկրները զինում են քրդերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային լիագումար նիստում: Թուրքական «Haberler» լրատվակայքը հայտնում է, որ Էրդողանի ելույթն աչքի է ընկել բարեկամ երկրներին հասցեագրված խիսը քննադատություններով: «Դուք գիտեի՞ք, որ մեր կողմից ահաբեկչական հռչակված խմբավորումների մոտից Սիրիայում և Իրաքում հայտնաբերվում են դաշնակից երկրների արտադրած զինատեսակները, որոնց սերիական մյուս համարները մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված