30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Անլուրջ մի՛ համարեք»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ վարած արտաքին քաղաքականության մոլեռանդ երկրպագուն չեմ, ոչ էլ փաստաբանը, բայց ԱԳ նախարարի աֆրիկյան շրջագայությունը անլուրջ մի համարեք։ Այ, դա անլուրջ է։ Ֆրանկոֆոն երկրները քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի մեծ ավազան են ու Հայաստանը պետք է աշխատի այդ երկրների հետ, մանավանդ, որ նրանց հոգևոր հայրը հայամետ Ֆրանսիան է։ Նաև՝ ֆրանկոֆոնիայի մեջ մտնում են նաև իսլամադավան երկրներ, որով ֆրանկոֆոնիան խաչաձևվվում է նաև Իսլամական կոնֆերանս կազմակերպության հետ։ Վերջապես, թույլ թե չզարգացած՝ այդ պետությունները ՄԱԿ անդամ են ու միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Պատրաստ լինելով ցանկացած սենարի, այդ թվում նաև, ղարաբաղի հարցը երբևէ ՄԱԿ տանելուն, Հայաստանը պետք է կանխավ շատ հստակ ու մեր օգտին քաղաքական դիրքորոշումներ ձևավորի հնարավորնս շատ երկրների հետ՝ նրանց հետ հարաբերություններ հաստատելով։ Ի վերջո՝ աֆրիկյան երկրների հետ սկսել է աշխատել նաև Ալիևը։ Որպեսզի Մեքսիկայի անակնկալին չգանք, երբ Ադրբեջանն ավել լավ աշխատեց նրանց հետ, իսկ մենք չկարևորեցինք, Աֆրիկյան երկրների հետ աշխաանքը նույնպես պարտադիր է։ Այնպես որ՝ մի քիչ գլոբուսին հեռվից նայեք, որ միայն Կովկասը չերևա»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ