27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փողկապավոր հանցագործը շատ ավելի վտանգավոր է, քան անփողկապը.Ցմահ դատապարտյալը կորցնում է հույսը

«Այսօր հասարակությունը գիտի, որ  Հայաստանի հանրապետությունում  արդար դատավորներ չկան: Իսկ հանցագործները  երկու խմբի են դասվում ՝ փողկապավոր և առանց փողկապի»,- Henaran.am-ին ուղղված նամակում գրել է ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց ցմահ ազատազարկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատման դիմումի մասով առաջին ատյանի վճիռը:

Ստեփան Գրիգորյանը ցանկանում էր խոսել, սակայն զրկվեց անգամ վերջին խոսք ասելու իրավունքից: Ցմահ դատապարտյալը հայտնում է, որ այս ձևով իրական կյանք վերադառնալու հույսերը միանգամից թաղում են ու հարց է առաջադրում. Ինչո՞ւ են օրենսգրքի մեջ մտցրել 20 տարի հետո վաղակետ ազատման մասին դրույթը:

«Կարծում եմ ինձ հետ համամիտ կլինեք .որ փողկապավոր հանցագործը   շատ ավելի վտանգավոր է քան անփողկապը. Որքան էլ  զավեշտալի է այդ սարսափելի անձինք հասարակ մահկանացուին մեղադրում և քննադատում են և վերջում հայտարարում որ դու չես ռւղղվել ! Ասեմ ընթերցողիս որ ողջ երկրագնդռւմ մարդուն  ուղղելու  մեթոդիկա՝ նման մոդել գոյություն չունի: Անձը  ինքն է որոշում  իր հետագա ճակատագիրը՝ ինչպես ապրել»,-գրել է Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանի պաշտպան՝ Ռոբերտ Ռևազհանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ