28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քանի՞ ձեռնարկություն ունի Դոնալդ Թրամփն Ադրբեջանում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Քանի՞ ձեռնարկություններ ունի Դոնալդ Թրամփն Ադրբեջանում. Ամերիկյան ԶԼՄ-ները շարունակում են կանխատեսումներ անել, թե ինչ կարող է պատահել հունվարի 20-ից հետո,երբ իշխանությունն անցնի Դ.Թրամփին…ԶԼՄ-ների կածիքով Թրամփին դժվար կլինի իր սեփական շահերը տարանջատել երկրի շահերից և տեղի կունենա բախում՝նախագահ Դ.Թրամփի և գործարար Դ.Թրամփի միջև…Այսպիսով նորընտիր նախագահը ստիպված կլինի ղեկավարել երկու կայսրություններ՝իր սեփականը և ԱՄՆ-ն…
Ամերիկյան The Washington Post- ը հաղորդում է,որ Դ.Թրամփն ԱՄՆ-ից դուրս ունի 113 միջազգային ձեռնարկություններ 18 երկրներում…Ամենաշատ ձեռնարկությունները Թրամփն ունի Հնդկաստանում՝16-ը…Հաջորդիվ գալիս են ՄԱԷ-ն՝13,Կանադան՝12,Չինաստանը՝9,Ինդոնեզիայում,Պանամայում և Սաուդյան Արաբիայում՝8-ական,Շոտլանդիայում՝7,ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ՝5,Քաթարում,Իսրայելում,Բրազիլիայում,Իռլանդիայում՝4-ական,2-ական՝ՀԱՀ-ում,Ֆրանսիայի գաղութներում,Ուրուգվայում և Թուրքիայում,Բերմուդյան կղզիներում՝1…
Ամերիկյան ԶԼՄ-ները արդեն մանրամասներ են հաղորդում,թե ինչպես է Դ.Թրամփն իր նախագահ ընտրվելն օգտագործում անձնական շահերի համար…Օրինակ,երբ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին զանգահարել է,որ շնորհավորի Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ,վերջինս խնդրել է Արգետնինայի նախագահին հեշտացնել թույլտվության տրամադրման գործընթացն իր նախագծին,որն իրականացվում է Բուենոս Այրեսում…Թրամփի դուստրը՝Իվանկան, վերջերս ներկա էր նաև Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպմանը…Ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում են,որ Թրամփն իրականացնում է բիզնես ծրագրեր Ճապոնիայում և Իվանկան պատահական չէ,որ գտնվել է այդ հադիպմանը…
Սակայն մեզ ավելի հետաքրքիր է Ադրբեջանի և Թրամփի “փոխհարաբերությունները”,քանի որ մինչ այժմ բոլորս գիտեիք Թրամփի և Բաքվի համատեղ ՄԵԿ ծրագրի մասին՝Trump International Hotel & Tower Baku-ի,որից Թրամփը տարեկան վաստակում է 2-2,5 միլիոն դոլլար…Բաքվի բռնապետի և Թրամփի ընտանիքի միջև միջնորդ է հանդիսանում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին՝Անար Մամեդովը,ով հիմնականում բնակվում է ԱՄՆ-ում և այնտեղ է “լվանում” ոչ միայն իր հոր,այլև Ալիևների ընտանիքի միլիարդները…Անար Մամեդովը նաև ԱՄՆ-ում զբաղվում է Ադրբեջանի լոբբիզմով և աչքի է ընկնում բավական ակտիվ հակահայ գործունեությամբ…Նա հպարտանում է իր մտերմությամբ Թրամփի դստեր՝Իվանկայի հետ,ով հիմա զբաղվում է Դոնալդ Թրամփի բիզնես-կայսրության գործերով…Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև տեղեկատվական արտահոսք են կազմակերպել,ըստ որի Անարը հրավիրված է Դ.Թրամփի երդմնակալությանը…
Հիշեցնեմ,որ ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ Հանրապետական կուսակցության թեկնածու Դ.Թրամփը փորձելով թաքցնել իր և բռնապետական Ադրբեջանի միջև կապը հրահանգել էր իր ընկերության պաշտոնական էջից (trump.com) հեռացնել “Trump International Hotel & Tower Baku” պրոեկտի մասին տեղեկությունը…
Հետաքրքիր է,թե որո՞նք են մյուս 4 ձեռնարկությունները,որոնց մասին ակնարկում է The Washington Post- ը,սակայն ոչ ոք դրանց մասին ԴԵՌ չգիտի…Պարզվում է Թրամփ-Ալիև կապն ավելի “խորն” է,քան եզրակացնում էինք…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ