26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Համասեռամոլներն Ադրբեջանում բողոքի ակցիա են կազմակերպել

Ադրբեջանում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները դիմել են  իշխանություններին՝ պահանջելով պաշտպանել նրանց իրավունքները։ Ավելին, համասեռամելները ակցիա են կազմակերպել: Այն սկսել է «Նեֆես ԼԳՏԲ» Դաշինքի ղեկավար Ջավիդ Նաբիեւը, որը 2014–ին  նշանադրվել էր մի տղայի հետ։ Դրանից հետո նա արտագաղթել էր Արեւմուտք։ Ակցիայի մասնակիցները նշել են՝ գեյերը, լեսբուհիները, բիսեքսուալներն ու տրանսգենդերն Ադրբեջանում բախվում են կարծրատիպերի, խտրականության եւ ատելության հողի […]

Երկաթուղու փակումը չի անդրադառնա հայ-իրանական երկաթուղու կառուցմանը (վիդեո)

Հայաստանի տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինությունը կփակվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ դա չի ազդի հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագրի կյանքի կոչման վրա: Մանրամասները` տեսանյութում:  

Տնտեսության վիճակը դեռ շատ ծա՞նր է (վիդեո)

«2017 թ-ի մեր կանխատեսումները հետևյալն են` արտահանման մասով այն աճի տեմպերը, որ ունեցել ենք 2016 թ-ին` առնվազն կպահպանենք ու ավելի կգերազանցենք դրանք: Աճի տեմպեր կունենանք նաև ներդրումների մասով, այս ուղղությամբ  2016 թ-ի վերջին եռամսյակում բավականաչափ աշխատանքներ ենք իրականացրել, նախապատրաստել ենք դաշտը և ակնկալում ենք, որ 2017 թ-ին և′ տնտեսական աճը, և′ տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշներն […]

Բացահայտվել է գողության 12, խարդախության՝ 5 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրանյութի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է գողության 11, խարդախության 5, հարկերից խուսափելու եւ դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 […]

Երկրաշարժերը 2017թ. հունվարի 1-ից մինչև 11-ը

Ս.թ. հունվարի 1-ից մինչև 11-ը ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հունվարի 1-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Աղստաֆա (Աղստև) քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևելք: Մյուս չորս երկրաշարժերի ուժգնություններն էպիկենրոնային գոտիներում կազմել են […]

Առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ձևավորման «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյի հետ: Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպմանը մասնակցել են նաև ենթախորհրդատուներ «Ամերիա» ՓԲ և «Ֆիմոշնս» ընկերությունների  ներկայացուցիչները: Ընկերության հետ կնքված պայմանագրով առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց, ինչպես նաև` ինտեգրված […]

«Բարսելոնան» հաղթանակ տարավ

Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» երեկ «Կամպ Նոուում» հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»՝ 3:1: Թիմերի միջև կայացած երկու խաղերում գրանցված արդյունքում (4:3) հաջորդ փուլ դուրս եկան «կապտանռնագույնները»: «Բարսելոնա»-«Աթլետիկ»՝ 3:1

Իմիջիայլոց, հանգստյան օրերը շատ չէի՞ն. վարչապետը` գործընկերներին

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը տեւեց բավականին կարճ: Նշենք, որ սա կառավարության այս տարվա առաջին նիստն էր: «Հուսով եմ՝ բոլորդ լավ հանգստացել եք, 2017 թվականի ռեժիմը լինելու է շատ ծանր: Իմիջիայլոց, հանգստյան օրերը շատ չէի՞ն: Եկեք քննարկենք, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- դիմելով գործադիրի անդամներին հարցրեց Կարապետյանը: Կառավարության անդամներից եւ ոչ մեկը չարձագանքեց:

Արտակարգ պատահար Թբիլիսիում. կրակել են նախագահի փեսային

Վրացական ԶԼՄ-ները չորեքշաբթի երեկոյան հաղորդել են Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով, ենթադրաբար, հրազենային վնասվածք է ստացել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան` Մինդիա Գոգոչուրին: Արդեն հաղորդվել է, որ Մինդիա Գոգոչուրին ամուսնացած է Գեորգի Մարգվելաշվիլիի խորթ դստեր՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի առաջին ամուսնությունից ունեցած աղջկա հետ: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տարածած նախնական տեղեկություններով՝ Մինդիա Գոգոչուրիի վրա […]

Արթիկի թիվ 7 դպրոցը չեն վերանորոգի, այլ կվերամիավորեն. վարչապետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի անմարդկային պայմաններին: Նշենք, որ դպրոցը զրկված է տարրական պայմաններից: Կարապետյանը Կրթության և գիտության նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարեց ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները, որպեսզի կարողանան երեխաների կրթական պրոցեսը կազմակերպել նորմալ պայմաններում: Ըստ վարչապետի՝ ուսումասիրությունների հետ պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված