14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եթե անգամ Օհանյանը ծախի ունեցած-չունեցածը. քաղաքագետը բացում է փակագծերը /տեսանյութ/

« Բոլոր ընտրությունների ժամանակ էլ Հայաստանում բարդություններ են առաջանում : Մենք արդեն հասկանում ենք, որ հարթ տարի չի լինելու»,-այսօր՝ հունվարի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Շաքարյանը նկատեց, որ նշանակումների իրական պատկերը պարզ է բոլորիս. «Քաղաքական խոհանոցիկներում որոշում են՝այս տարի դու ես գալիս քաղաքականություն, նրա համար, որ Աստված չանի, իսկական ընդդիմություն չգա»:

Շաքարյանցի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ բոլորի ուշքն ու միտքը բևեռացվի երկու պաշտպանության նախարարների վրա:

«Խոսքը պաշտպանության ներկա և նախկին նախարարի մասին է: Տարածում են, որ նախկինը հեսա կուսակցություն կստեղծի և շատերն են գնում-միանում են նրան: Սա առասպել է: Եթե անգամ Օհանյանը ծախի ունեցած-չունեցածը, էդ ռեսուրսներով չի կարող ստեղծել կայուն, լուրջ կուսակցություն: Ցանկացած տեղ ասեք, որ դաշինքի կորիզ հանդիսացող կուսակցությունը մի քանի օրվա ընթացքում են ստեղծվել, ձեզ կանպատվեն»,- նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ