09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ կգումարի

Այսօր՝ ժամը 18:15-ին, ՀՀԿ-ն ԳՄ նիստ կգումարի:  Այս մասին մեր թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրեց  ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևսյանը: Մեր հարցին՝ ինչով է պայմանավորված այն փաստը, որ հենց այսօր է անցկացվում նիստը, արդյո՞ք այն արտահերթ է, Թադևոսյանը պատասխանեց. «Նիստը հերթական է, պարզապես անցած հինգշաբթի օրը նիստ չէինք գումարել, ուստի ԳՄ նիստը կլինի այսօր»:

Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավլո Կլիմկինի հետ: Ի շարունակություն երկու երկրների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի՝ արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը:

«Նոր Հայեր»-ն շահել են ՈւՀԱ-ի հոբելյանին նվիրված մրցույթի գավաթը /ֆոտո/

Ուրախների և հնարամիտների ակումբի 55-ամյակին նվիրված մրցույթում գավաթը շահել են Հայաստանը ներկայացնող «Նոր հայեր» թիմի տղաները։ Այդ մասին տեղեկանում ենք դերասան և «Նոր հայեր» թիմի անդամ Արմեն Պետրոսյանի Ֆեյսբուքի էջից։ Նա լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Այսօր պարզվեց, որ ծրագիրը մրցութային էր, և մենք,չիմանալով այդ մասին, հաղթեցինք։ Շնորհավորում եմ բոլորին: Ի դեպ, խաղին ներկա էր նաև […]

Իմ նորածնին առևանգել են. 25 ամյա Լենան երեխա է ունեցել 52 ամյա տղամարդու համար

«ԴԱՀԿՆ-ն թույլ չտվեց, որ երեխայիս կրծքով կերակրեմ: Ամեն անգամ այս մասին խոսելիս աշխարհը գլխիս փուլ է գալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 25 ամյա Լենա Հարությունյանը, որը համաձայնել էր մայր դառնալ ԱՄՆ քաղաքացու երեխեյաի մայրը: «Բոլորը շահարկում էին, թե համաձայնել եմ սուրոգատ մայր դառնալ, բայց դա այդպես չի: Ես պարզապես արհեստական ճանապարհով հղիացել եմ: Ես պահանջում […]

ՀՀԿ-ը շատ լավ գիտակցում է (վիդեո)

«Ես կարծում եմ, որ գաղտնիք ասած չեմ լինի, որ այնպիսի ազդեցիկ քաղաքական ուժը, ինչպիսին «Հանրապետական» կուսակցությունն է, որ մասնակցել է տարբեր նախընտրական գործընթացների, շատ լավ գիտակցում է, որ նախընտրական PR ակցիաները իրականացվում են քարոզչության ժամանակ, իսկ նախնական ժամանակահատվածում դրանք իրականացնելը կարող են բացասական ազդեցություն ունենալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով […]

«Ասված է, պետք է արվի և վերջ»

Կառավարության  վերջին նիստին հավանության արժանացավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին. նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Անդրադառնալով այս թեմային՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես կարծում […]

Արցախում զինծառայողին մահացու վիրավորում է հասցրել կրտսեր սերժանտը. մանրամասներ

Ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից: Զինծառայող Վարդան Առաքելյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Նախնական տվյալներով` 2016 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի […]

Երեւանում երեք երիտասարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ երկուսը մահացել են․ Shamshyan.com

Նախօրեին ուշ երեկոյանարտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը մահացած 2-ը վիրավոր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ստացել է հրազենային վնասվածքներ։ Ոստիկանությունն ու քննիչները փորձում են պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։ Գ․ Շամշյանի տեղեկություններով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ