10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վիգեն Սարգսյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը hունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին եւ ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:

ՊՆ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է Երեւանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի անցկացումը: Վիգեն Սարգսյանը կարեւորել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ԵՄ ուսումնական ծրագրերն ու դրանցում պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության եւ պաշտպանության բնագավառում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր:
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ