14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այդ զենքի հետ ոչ մի կապ չունեմ. Արմեն Միքայելյանը ցուցմունք է տվել

Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 18-ին, ցուցմունք է  տվել  ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը:

Ամբաստանյալը պատմել է, որ հուլիսին ամենօրյա հանրահավաք- երթեր էին իրականացվում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի տղաների, եւ ինքը՝ որպես Հակաճգնաժամյին խորհրդի անդամ մասնակցել է հանրահավաքին :

 «Հուլիսի 26-ին հերթական հանրահավաք- երթից հետո տուն էի գնում, ծնողներիս ճանապարհելուց հետո պետք է շարունակեի ճանապարհս, բայց երբ մտանք ծնողներիս տան բակ, մի քանի մեքենա փակեցին մեր ճանապարհը, մոտ մեկ տասնյակ մարդ իջավ ու առանց որեւէ բան ասելու՝ ինձ քաշքշեցին ու ուժով նստեցրին մեքենան ու տարան: Ճանապարհին շղթայեցին ինձ, մեջքս սեղմեցին, որ շարժվելու որեւէ հնարավորություն չունենամ, ընթացքում զգացի, որ մեջքիս շրջանում կոշտ իրով սեղմեցին: Հետո երբ հասանք Մալաթիայի բաժին, մեքենայից իջնելիս ինչ-որ բան ընկավ շխկոցով, ես նայեցի ու տեսա, որ ատրճանակ է»,- պատմել է  Արմեն Միքայելյանը:

Արմեն Միքայելյանը կրկին պնդել է , որ իր մոտ զենք չի եղել, այն ոստիկաններն են դրել իր գոտկատեղում:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն:  Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):

20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ