08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Խաչատուր Սուքիասյանը դեռ չի որոշել

Գործարար Խաչատուր Սուքիասյանն այս պահի դրությամբ որոշում չունի` մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: «Այս պահի դրությամբ թե ձևաչափի, թե իր մասնակցության վերաբերյալ որոշում ինքը դեռ չի կայացրել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Խ. Սուքիասյանի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը:

Նա հայտնեց, որ մի քանի  քաղաքական ուժերի կողմից առաջարկ եղել է իրեն, և որոշում կայացնելու դեպքում ինքն անպայման կհայտարարի այդ մասին:

Նկատենք, որ մամուլում քննարկվում է, որ գործարարը հանդես կգա «Ելք» դաշինքի հետ, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները: Նախորդ ընտրությունների ժամանակ Խ. Սուքիասյանն աջակցում էր Հայ ազգային կոնգրեսին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ