10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Անհասկանալի է»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում  ամփոփեց շաբաթվա կարևորագույն իրադարձությունները՝ ընդգծելով՝ ամենակարևորը կառավարության կողմից ներկայացրած «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու օրենսդրական փաթեթ»-ի քննարկումն ու քվերակությունն էր: Փոստանջյանը կրկին շեշտեց, որ այս նախագծի բովանդակությանը դեմ է, ապա հիշեց, որ քննարկման ընթացքում շատ էին դեմ արտահայտվողները, բայց այդ դեմ արտահայտվողները […]

Մեր տնտեսական հարաբերություններն ավելի ընդլայնելու և զարգացնելու ներուժ ունենք

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար, գլխավոր մաքսատան պետ Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակությանը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության ոչ միայն բարեկամ երկիր է, այլ նաև կարևոր գործընկերներից է, և մեր միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Բայց մեր տնտեսական հարաբերություններն ավելի ընդլայնելու և զարգացնելու ներուժ ունենք: […]

Ռազմիկ Ամյանի համերգը նվիրվեց Ուսանողության միջազգային օրվան

Ուսանողության միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Ռազմիկ Ամյանի համերգը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված համերգին ներկա էին ավելի քան 13 հազար երիտասարդներ՝ Երևանից, հանրապետության բոլոր մարզերից, ուսանողական կառույցներից, երիտասարդական հասարակական կազմակերպություններից։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով բազմահազար երիտասարդներին տոների առթիվ, նշել […]

Եվրոպական ներդրումային բանկը կիրականացնի ՓՄՁ ոլորտի ֆինանսավորում Հայաստանում

Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 50 մլն եվրո վարկ հայկական փոքր և միջին ձեռնարկությունների տարբեր ծրագրեր ֆինանսավորելու նպատակով` հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում: Վարկը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին` միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով: Վարկը հիմնականում ուղղված կլինի գյուղմշակման և զբոսաշրջության ոլորտներին, որոնք կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում: […]

Մոսկվայում գործարարի են սպանել․ նա 1,5 միլիարդ պարտք ուներ /ֆոտո/

Նախօրեին երեկոյան Մոսկվայի բիզնես-կենտրոններից մեկի մեքենաների կայանման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով։ Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը 50-ամյա գործարար Իգոր Մեկլերն է, նրա ընկերությունը զբաղվում էր ռադիոակտիվ նյութերի պահպանմանբ, հայտնում է Life-ը։ Նշվում է, որ գործարարը 1,5 միլիարդ ռուբլու պարտք ուներ, բանկերից գումար էր վերցրել ու չէր կարողացել վճարել։ Սպանության գլխավոր շարժառիթը […]

Ապօրինի հարստացած անձին սպառնում է ազատազրկում, գույքի բռնագրավում

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք է հանդիսանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունած Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է  դեռևս 2005թ. մայիսի 19-ին և վավերացրել 2007թ. մարտի 8-ին։ Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմք ընդունելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և […]

Ամբողջությամբ այրվել է

Նոյեմբերի 18-ին, ժամը 13.53-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.07-ին, մարվել՝ 14.18-ին: Ամբողջությամբ այրվել է «Mitsubishi Pajero» մակնիշի 34 SQ 104 պետհամարանիշով ավտոմեքենան:

Քննարկվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

  Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման, Երևանի մետրոպոլիտենի, Երևանի ջրամատակարարման ցանցի վերականգնման, կոշտ թափոնների կառավարման ծրագրերը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Քիչ առաջ ԱԺ-ում հայտարարվեց բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում: «Պատգամավորները, խմբակցություններն ու հանձնաժողովները կարող են ներկայացնել իրենց առաջարկութնունները 24  ժամվա ընթացքում։ 4 օր անց՝ օրկուշաբթի օրը տեղի կունենա քվեարկությունը։ Այժմ մենք ընդմիջում ենք մեր աշխատանքները», – հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հավելենք՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հայտարարեցին բյուջեին կողմ, իսկ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն դեմ քվեարկելու մասին:

Պատվեր է. «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ը մեղադրում է Արտակ Շաբոյանին

Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակամների «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարտությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով: ՏՄՊՀ-ի  կողմից  իրականացվող և երեք  տարիներ  տևած  ստուգումները հենց  սկզբից  պատվերի  տպավորություն  էին  թողնում,  իսկ  վերջին հրապարակումը  իսպառ  փարատեց  բոլոր  կասկածները: «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ին վերագրվող «խախտումները» հիմնավորված չեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ