19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Կառավարության ծրագիրը հիմնված է նախագահ Սարգսյանի հայեցակարգային ելույթի վրա /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեին  ՀՀԿ ԳՄ, այնուհետև  խորհրդի նիստերը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  տեղեկացրեց՝  նիստի օրակարգում  եղել է  Կառավարության նոր ծրագրի քննարկումը: «Վարչապետը ներկայացրեց ՀՀ Կառավարության  ծրագրի նախնական տարբերակը: Բնականաբար,  հնչեցին տասնյակից ավելի հարցեր: Կառավարության նոր ծրագիրը բխում է նախագախի՝ փետրվարի 12-ի եկույթից: Կարապետյանի կառավարությունը, ինչպես նաև նոր ծրագիրը, բնականաբար, պիտի ունենային […]

Սոնան հետախուզվում էր խոշոր չափերով գողության համար

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սոնա Զ.-ն, որը հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

«Հենարան» մամուլի ակումբում նախատեսված մամուլի ասուլիսը չի կայանա

Հարգելի ԶԼՄ-ներ հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  նախատեսված մամուլի  ասուլիսը չի կայանա՝ հյուրի կողմից  անհետաձգելի իրադարձություններով պայմանավորված: Կանխավ ներողություն ենք խնդրում՝ հարգանքներով «Հենարան» մամուլի ակումբ:

Գիշերն առատ ձյուն կտեղա

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ցիկլոնը հենց Հայաստանի վրա հզորանում է: Գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 1000մ-ից սկսած, իսկ մյուս մարզերում 1500մ-ից սկսած առատ ձյուն կտեղա: Կրկին հիշեցնում ենք շրջաններ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»:

Հայազգի միլիարդատերը որդու 18-ամյակի համար 12 միլիոն է ծախսել /ֆոտո, վիդեո/

Ռուսաստանում հայտնի «РЕСО-Гарантия» ընկերության 57-ամյա տնօրեն Սերգեյ Սարկիսովը որդու 18-ամյակի համար գումար չի խնայել։ Նա որդու՝ Սերգեյ Սարկիսով կրտսերի ծննդյան օրվա համար 12 միլիոն ռուբլի է ծախսել։ Միայն 6 միլիոնը տրվել է Մոսկվայի ամենահայտնի ռեստորաններից մեկին՝ Sixty ռեստորանին, որը Մոսկվա-Սիթիի 62-րդ հարկում է գտնվում, գրում է life.ru-ն։ Հյուրերի թվում եղել են ռուս միլիարդատերերի երեխաները՝ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի տիրող […]

Վթարային ջրանջատում կլինի

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փողոցի 1-ից մինչեւ 46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, Աղասու փողոցի, «Կոկա Կոլա» գործարանի, Ծարավաղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի17-րդ նիստին մասնակցելու նպատակով: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը, այդ համատեքստում նաև՝ ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳ Միավորված կոլեգիայի ձևաչափով Երևանում […]

Բժիշկներն այնքան հարբած են եղել, որ չեն կարողացել օգնել հիվանդին /վիդեո/

ՌԴ Պերմ քաղաքի հիվանդանոցներից մեկում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Բժշկական անձնակազմն այնքան հարբած է եղել, որ չեն կարողացել օգնել ծանր հիվանդին։ Հիվանդին ու նրա կնոջը բժիշկները հայհոյանքներով են ընդունել, հարբած վիճակում, եւ հիվանդի կինը նրանց նկարահանել է հեռախոսով ու տեսանյութը համացանցում տեղադրել։ Տեսանյութից հետո դեպքի առթիվ քննություն է սկսվել, բոլոր բժիշկներն ու անձնակազմը հեռացվել […]

Մեկնարկել է ՀՀԿ խորհրդի նիստը

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ խորհրդի նիստը: Ընդգծենք՝  նիստը վարում  է ՀՀ նախագահը: Մեր թղթակիցը տեղեկացնում է՝ նիստին մասնակցում են  ՀՀԿ խմբակցության անդամներն ու խորհրդի ներկայացուցիչները, որոնց Կառավարության  ծրագիրը կներկայացնի  վարչապետ Կարեն Կարապետյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված