08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Սեպտեմբեր ամսին   Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելությանը մասնակցել է 751 քաղաքացի: Շաբաթվա սկզբի տվյալներով` բարձրացված հարցերից 613 – ին տրվել են […]

ՀՀ-ում ՌԴ դեսպանը «հեգնեց» արդբեջանական կողմի տեղեկությունները

«Ես նման տեղեկության չեմ տիրապետում: Թևավոր հրթիռները մի բան են, «Իսկանդերը»՝ մեկ այլ ու չգիտեմ՝ ինչ կապ կա…: Ես նման տեղեկություն չունեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն` անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածված տեղեկատվությանը, թե ադրբեջանական կողմը շուտով ձեռք կբերի թևավոր հրթիռներ: Դիտարկմանը, թե այդ մասին ադրբեջանական կողմն է հայտարարել, Իվան Վոլինկինը […]

«Կոնյակ վերցրել եմ». Առողջապահության նախարարը խոստովանեց /վիդեո/

«Դուք կոռուպցիա եք համարում բժշկին նվիրած կոնյակը, ծաղիկը, գումարը, ի՞նչը: Իսկ մեծ գումարներ քաղաքացիները թող չտան: Եթե պահանջում են, դա արդեն դատախազության հարցեր են»,-այսօր՝ հոկտեմբերի 13-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նախարարը գտնում է, որ բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու խնդիր կա: Նախարարը խնդրի լուծումը տեսնում է աշխատավարձերի բարձրացման մեջ. «Աշխատավարձերը, արդյունավետությունը […]

Ռուսաստանի սահմանի հատումը կարող է վճարովի դառնալ․ զլմ-ներ

ՌԴ տրանսպորտի նախարարությունը ցանկանում է Ռուսաստանի սահմանի հատումը մեքենաներով վճարովի դարձնել։ Այդ մասին հայտնել է  “КоммерсантЪ”-ը՝ իր աղբյուրին հղում անելով։ Ըստ տեղեկության՝ մեքենաները ՌԴ սահմանը հատելիս որոշակի գումար կվճարեն՝ մարդատար եւ բեռնատար մեքենաների համար տարբեր վճարներ կսահմանվեն։ Թե որքան վճար կսահմանվի, առայժմ հայտնի չէ։ Նախատեսվում է ծրագիրը կյանքի կոչել 2017-ի երկրորդ կեսից։

Շիրակի մարզի դատախազի մոտ ծանոթ-բարեկամ սկզբունքը չի գործելու

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ դատախազությունում նոր նշանակումներ են եղել: Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Կարեն Գաբրիելյանը: Վերջինս նախկինում աշխատել է  Շիրակի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ,  ապա Րաֆֆի Ասլանյանի հրավերով տեղափոխվել է Շիրակի մարզի դատախազություն: Այստեղ աշխատել է որպես դատախազության դատախազ, կարճ ժամանակ անց նշանակվել մարզի դատախազի տեղակալ: Մեր տեղեկություններով` այս պաշտոնին 36-ամյա դատախազը նշանակվել է` հաշվի […]

«Տնօրեն ու բոլոր էդ ատրիբուտիկան մաքրում ենք»

Կառավարության այսօր` հոկտեմբերի 13-ին կայացած  նիստի ժամանակ արդեն  Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հաստատվում էր Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմը ՊՈԱԿ-ի կանոնադրությունն ու կառուցվածքը: Վարչապետ Կարեն Կարապետյանըհարցրեց , թե վերակազմավորման արդյունքում կրճատումներ լինելո՞ւ են: Նարեկ Սարգսյանը պատասխանեց , որ կրճատումներ կլինեն և օպտիմալացումների արդյունքում 7 աշխատակազմ կխոշորացվի: «Եկեք այսպես անենք՝ մենք բոլոր գերատեսչություններին […]

Քաղաքաշինության նախարարությունը վերացավ

Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի: Այսօր   Կառավարության նիստում այս որոշումը հաստատվեց: Քաղաքաշինության արդեն նախկին  նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ   ապագա կոմիտեի բաժինները կխոշորացվեն, այսինքն, ի տարբերություն լուծարված նախարարության, կոմիտեում ավելի քիչ աշխատակիցներ կլինեն: Վերակազմավորումն իրականացվում է Կառավարության բարեփոխումների շրջանակում, որոնք սկսել է  վարչապետ Կարեն Կարապետյանը:

Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստ

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ընդառաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Նիստը կմեկնարկի նեղ կազմով, ապա կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:

Մեր ու Ադրբեջանի տարբերությունը

Այն դեպքում, երբ այսօր Ադրբեջանական Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Գանձակում, ինչպես նաև այլ բնակավայրերում շիա հավատացյալներին արգելել են շիայական երրորդ իմամ Հուսեյնի նահատակությանը նվիրված Աշուրայի ծիսական արարողության անցկացումը, Երևանի Կապույտ մզկիթում աննախադեպ շուքով և նաև հայերի ու եզդիների ներկայությամբ մեր իրանցի մահմեդական եղբայրներն իրականացրել են ոչ միայն աղոթք, այլ նաև սգո բազմամարդ երթ: Ըստ էության, […]

Ծաղրանկար՝ Էրդողանի սկանդալային հայտարարության վերաբերյալ /ֆոտո/

Թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ծաղրանկարը:  Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝  ծաղրանկարիչն անդրադարձել է Էրդողանի՝ Իրաքի վարչապետ Հեյդար Իբադիի հասցեին արած սկանդալային արտահայություններին: Իրաքի վարչապետ Հեյդար Իբադին Թուրքիայից պահանջել էր դուրս բերել զորքերը Իրաքի Բաշիքա շրջանից: Այս պահանջին բավականին խիստ էր արձագանքել Թուրքիայի նախագահը՝ Իբադիին դիմելով ասել էր. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ