Ազատվել խեղդող անձանցից. Հրապարակ
ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ակնկալում է, որ հնարավոր կլինի ժողովրդին հասցնել ապստամբության: Իսկ «ապստամբություն» ասելով` նա հասկանում է այն նույն ապստամբությունը, ինչը, իր կարծիքով, իրականացրել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը` իր համախոհների հետ:
«Դոնալդ Թրամփն իր համախոհների հետ կարողացավ օգտագործել ընտրական գործընթացը եւ ԱՄՆ ժողովրդին հանեց ապստամբության ընդդեմ այն արժեքների, որոնք փաթաթված էին ժողովրդի վզին: Ես ասում եմ պարոն Թրամփի սահմանումը` խլել իշխանությունն այն յուրացրած խմբից եւ վերադարձնել ժողովրդին: Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի նպատակներն այս փուլում էապես չեն տարբերվում ԱՄՆ ժողովրդի նպատակներից»,- ասում է մեր զրուցակիցը:
Աշոտ Մանուչարյանը նկատում է, որ ԱՄՆ-ում կայացած ընտրությունների ժամանակ էլ լինում են կեղծիքներ, այն տարբերությամբ, որ այնտեղ խուսափում են կրակոցներից: Այդ առումով նա կարծում է, որ ԱՄՆ-ն նույնպես բարդ վիճակում է:
Անդրադառնալով Աժ առաջիկա ընտրություններին` Աշոտ Մանուչարյանը նշում է, որ չի կարող լինել ընտրական գործընթաց մի երկրում, որտեղ ողջ հարստությունը կուտակվել է մի խմբակի ձեռքում, եւ որն իրեն հայտարարել է քաղաքական ուժ: Նկատեցինք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, խոսակցություններ են շրջանառվում, որ կլինի էլի արտահոսք: Այդ ամենը կարող է քաղաքական դաշտում հանգեցնել ինչ-ինչ փոփոխությունների:
«ՀՀԿ-ն ստեղծվել էր որպես նվիրյալների կուսակցություն, իսկ այսօր խնդիր ունի ազատվելու իր շնչառությունը խեղդող անձանցից:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: