05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետափոխություն ապահովելու համար . Հրապարակ

Ըստ որոշ տեղեկությունների Սեյրան Օհանյանի քաղա­քականություն մուտքի եւ լայն դաշինքով` Պարույր Հայրիկյան, Անդրիաս Ղուկասյան, «Սասնա ծռերին» համակրող դեմքերի առ­կայությամբ ընտրությունների գնալու գործում շահագրգիռ է եղել ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը, որն այն կարծիքին է, որ Օհանյանի դաշինքն այս ընտրություններում գրավելու է 2-րդ տեղը եւ ավելի լավ ցուցանիշներ է ունենա­լու, քան Րաֆֆի Հովհաննիսյանը` 13-ին:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ի եւ Օհանյանի դաշինքի միավորումը կարող է տեղի ունենալ ար­դեն պառլամենտում վարչապետի ընտրության շուրջ: Եթե ծանրակշիռ ձայներով երկու դաշինք­ները մտնեն Աժ, ապա վարչապետափոխություն ապահովելու համար ավելի նպաստավոր իրա­վիճակ կլինի: Իսկ ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյա­նի մասով կատակում են.

«Չերչիլը մի անգամ վարչապետ դարձավ պահպանողականների, մյուս դեպքում` լիբերալների քվոտայով»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ