07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն […]

«Բայց ումի՞ց են «դաբրո» ստանում»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը դեռևս չունի որոշում՝ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Մեկնաբանելով մամուլի հրապարակում, թե որոծ գործարարներ, այդ թվում էլ հենց Ալեքսան Պետրոսյանը «դաբրո» չեն ստացել նախագահ Սերժ Սարգսյանից՝ նա ասաց. «Բայց ումի՞ց են «դաբրո» ստանում, որոշում կայացնողը ես եմ, բայց որոշում […]

«ՌԴ-ն միակ կենտրոնն է, որը կապում է ԵՏՄ անդամ պետություններին»

«Ինչպիսին էլ որ լինի  ԵՏՄ ներսում գործող իրավիճակը, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն են առաջին հերթին մեզ վրա ազդում ու վնաս տալիս»,- այսօր  «Միասնություն»  համազգային շարժման կազմակերպած «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև»  թեմայով կլոր սեղանի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Քաղաքագետը շեշտեց՝ ՌԴ-ն միակ կենտրոնն է, որը կապում է ԵՏՄ անդամ […]

Մխիթարյանն իր թիմակիցների հետ մարզումներ է անցկացրել խաղից առաջ /վիդեո/

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն Օդեսայում մարզում են անցկացրել` «Զարյայի»  հետ հանդիպումից առաջ: Տեղեկացնենք «Մանչեսթեր Յունայթեդը»  Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին մրցափուլում այսօր՝ դեկտեմբերի 8-ին հյուրընկալվելու է «Զարյային»:

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՀՀ ԶՈՒ ԳՇ 8-րդ բաժնի պետ, գնդապետ Ռուստամ Կարապետյանը դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կմասանակցի ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների համար ՌԴ «Ֆորտ» փակ բաժնետիրական ընկերության Ե-65 գաղտնագրման սարքավորման համակարգի ցուցադրմանն ու կծանոթանա համակարգի տեխնիկական հնարավորություններին:

Ճանապարհային ոստիկանությունը կվերանա

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նկատեց, թե երևում է ոստիկանության կատարած մեծ աշխատանքների արդյունքը և օրինակ բերեց, որ Երևանում կարելի է գիշերվա ժամերին նաև քայլել անվտանգ, թե ինչքան է բարեփոխվել անձնագրային և վիզաների վարչությունը և այլն:  Հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտարարեց, որ […]

Լևոն Մկրտչյանն էլ հանձնարարություն ստացավ

Կրթության և գիտության նախարարությունը երեքշաբաթյա ժամկետում կառավարություն պետք է ներկայացնի էլեկտրոնային կրթության նոր ուսումնական տարվանից մասսայական կիրառում ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույց և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման և աշխատանքների վերահսկման մեխանիզմները: Այս մասին այսօր Կառավարության նիստիկ օրակարգային հարցերին անցնելուց առաջ ասաց վարչապետ Կարեն կարապետյանը: «Իրատեսակա՞ն է պարոն Մկրտչյան»,- ԿԳ նախարարին դիմեց վարչապետը: Վարչապետի մեկ այլ հանձնարարականով էլ […]

Փոփոխություններ գնման գործընթացում

Ազգային ժողովը քննարկում է«Գնումների մասին» ՀՀ նոր օրենքը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց , որ  օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի նոր տեքստին և Եվրասիական տնտեսական միության պայմանագրին համապատասխանության ապահովմամբ:  «Նախագծով նախատեսվում են կատարվել հետեւյալ հիմնական փոփոխությունները՝ նվազեցվում են գնումների կատարման ձևերը, գնման 7 ձևի փոխարեն սահմանվում է 4 ձև, ինչը նպատակաուղղված […]

Պարտադի՞ր է մեռած ու արյունոտ մարդուն ցույց տալ, տհաճ է, երեխաները վախենում են. պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեսքան Պետրոսյանն այսօր Ազգային ժողովում «Ոստիկանությունում ծառայություն անցնելու» մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ առիթիվ օգտվելով ասաց, որ շատ քաղաքացիներ դժգոհում են, որ վթարների, մահվան դեպքերը տարբեր հեռուստաալիքներով ու մի քանի անգամ ցույց են տալիս: «Երեխաներ են նայում, վախենում են, կարելի՞ է այդքան բացասական նյութերով լցնել, ցույց տալ: Հիմա ավարիա […]

«Ուզում եք հենց հիմա կալանավորեք». արտակարգ իրավիճակ Կառավարության մոտ /վիդեո/

Այսօր կառավարության դիմաց Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի քանի համայնքների բնակիչները իրենց բողոքն էին ներկայացնում՝ կապված մթերված խաղողի դիմաց իրենց դեռևս չվճարած գումարների հետ: Կառավարության նիստից հետո նրանց մոտեցավ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ում գյուղացիները պահանջեցին ասել, թե երբ են վճարվելու իրենց գումարները: «Ձեր փողը ես չեմ վերցրել, որ ես պատասխանատու լինեմ՝ ասեմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ