14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Աշտարակի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սևանի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և  Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է  հանրապետական նշանակության Ալավերդի – Ջիլիզա ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ճանապարհները  բաց են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ