08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բախտ չունեմ … երկիրն էլ երկիր չի …

Խոսելու կարողությունը մեծ իշխանություն է, որ մեզ տրվել է Աստծու կողմից: Մի գուցե դուք դժգոհ եք կյանքից ու չեք հասել ձեր նպատակներին: Իսկ հնարավո՞ր է, որ սա մասամբ այն բառերի ու խոսքերի պատճառով է, որ դուք խոսել եք անցյալում: Որովհետև «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, եւ ով հաղթահարում է այն, պիտի վայելի նրա պտուղը» […]

Ուշագրավ բացահայտումներ կաթնամթերքի շուկայում

Հարգելի գործընկերներ, Վերջին ժամանակահատվածում ակտիվ քննարկվում էին կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո, ցավոք մտահոգությունները միայն ավելացան, քանզի հաղորդագրությամբ ոչ միայն չտրվեցին հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այլև առաջացան նոր հարցեր: Մասնավորապես՝ որ կաթնամթերքներն են ենթարկվել փորձաքննության, և որ ընկերության որ արտադրատեսակում ինչպիսի խնդիրներ են հայտնաբերվել, քանի որ […]

Վարչապետն ընդունել է չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը

  Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական «GSAFETY» ընկերության պատվիրակությանը` ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու հնարավորություններին: Սյուե Հայլունը ներկայացրել է ընկերության […]

«Սա մահակ է բոլոր ժամանակների ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում»

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ժամանակ 100 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեմ Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ: Զինվորական ծառայության անցնելու մասին օրենքի նախագծը ևս երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունվեց` 101 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով: ԴԱՀԿ-ի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Շարունակվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները:

Ահաբեկիչները Մոսկվայում պայթյուններ էին նախատեսում /վիդեո/

Մոսկվայում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ահաբեկչություններ են կանխել, որոնք պատրաստվում էին իրագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները: Ահաբեկիչների վարձած բնակարանում ուժայինները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել: Նախքան ահաբեկիչներին ձերբակալելը շենքի բոլոր բնակիչները տարհանվել են մոտ 150 հոգի: Մանրամասները` տեսանյութում

Ատամներով տոննաներ է քաշում. Գինեսի ռեկորդակիրը բացահայտում է /վիդեո/

Գինեսի ռեկորդակիր  Աշոտ Խանոյանը հավատացած է Աստված է օժտել իրեն արտասովոր ուժով  և ռեկորդներ սահմանելուց առաջ նա աղոթում է: Ատամներով մեքենաներ  քաշող 30 ամյա Աշոտը ծնվել է Ջավախքում: «Եռյակ տղաներ ենք ծնվել՝ իրարից 15 րոպե տարբերությամբ: 6-րդ դասարանում առաջին անգամ ցանկություն ունեցա ատամներով աթոռ բարձրացնել, հետո հարսանիքներին տորթը վրան՝ սեղան էի բարձրացնում ատամներով և պարացնում […]

ԱԺ նախագահի, նախագահի ու վարչապետի գնումների արարողակարգն է փակ լինելու

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ու ընդունվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագժերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Այն ընդունվեց 92 կողմ, 1 դեմ, 6 ձեռնպահ ձայներով: Գնումների մաասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարման կարգով խոսելով ասաց, որ օրենքների արագ […]

Հազիվ խելքի եկանք. Իրատես

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո հայ­կական բանակի ռազմական պատրաստվածությունն ա- ռաջնային խնդիր է դարձել: Թերությունները, ռազմական գործի պատասխանատուների պնդմամբ, շտկվում են: Այս համատեքստում ուշագրավ է նաև կառավարությունում տեղի ունեցած նիստը, որի ընթացքում քննարկվել են նո­րագույն տեխնոլոգիաների ներմուծմանն առնչվող հարցեր (ռազմարդյունաբերական համալիրին թերթն առա­ջիկայում կանդրադառնա): Քաղաքական գործիչները բազ­միցս անդրադարձել են սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրման խնդ­րին, […]

Երևանում բանկոմատ են պայթեցրել

ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 06:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան 8 և Սարյան 10 հասցեների միջնամասում ձայներ են լսվում, փախչող մարդիկ են նկատվում: Այս պահին այնտեղ աշխատում են ոստիկանները: Դեպքերի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: Երկրորդ բանկոմատի պայթեցման լուրջ ճշտվում է։ Լուսանկարը` armenpress.am-ի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված