10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ամանորը` հորինվածք և անաստվածության դարաշրջանում սերմանվեց. Տեր Կյուրեղ քահանա Տալյան /վիդեո/

՛՛Ես ամանորյա բարեմաղթանք չունեմ, Սուրբ ծննդյան ունեմ՛՛,-մեզ հետ զրույցում նշեց Տեր Կյուրեղ քահանա Տալյանը: Քահանան կրոնական տեսանկյունից մեկնաբանեց իր խոսքը.՛՛ Ամանորը հորինվածք է և անաստվածության դարաշրջանում դա սերմանվեց մարդկանց մեջ, որպեսի ուղղակի ստվերի Սուրբ ծննդյան տոնը՛՛: Մանրամասները՝ տեսանյութում:

«Նվերներ ընտրելու հարցում ես շատ բծախնդիր եմ»

Պատգամավոր Վահան Բաբայանն Ամանորը, սովորաբար, նշում է Հայաստանում՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Տոնին ընդառաջ՝ պատգամավորն ինքն է նվերներ ընտրում  հարազատների համար։ «Նվերներ ընտրելու հարցում ես շատ բծախնդիր եմ․ ինքս եմ ընտրում դրանք։ Ավելի շատ՝ սիրում եմ նվերներ տալ, քան ստանալ», – նշեց պատգամավորը։ Վահան Բաբայանը նշեց՝ Ամանորն իր համար յուրահատուկ տոն է։ «Այդ տոնն ինձ համար […]

Հակառակորդը նռնականետ է կիրառել. ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են

Հունվարի 5-ին եւ լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ենթափողային նռնականետ (2 արկ): Արցախի […]

Այսօր գրում եք «աքլորի տարի ա», վաղն ասելու եք` Քրիստոս Ծնավ և Հայտնեցա՞վ

Ոմանք ասում են «հենց ընենց ենք ասում թե Աքլորի տարի ա, սովորություն ա»: Ժողովուրդ ջան, այդպես չի լինի եթե դուք Քրիստոնյա եք և ուզում եք պտղաբերել հոգևոր կյանքի մեջ: Որովհետև եթե չաճեք հոգևոր կյանքի մեջ ու պտուղ չտաք, ապա կյանք չեք ունենա: Ինչ էլ որ ձեզ թվում է թե ունեք, շուտով կվերցվի ձեզանից ու ամեն ինչ […]

Երբ է իրականում ծնվում Հիսուսը

Ամեն անգամ, երբ ժպտում ես եղբորդ և նրան ձեռք ես մեկնում, գալիս է Սուրբ Ծնունդը: Ամեն անգամ, երբ լռում ես, որպեսզի լսես ուրիշներին, երբ հրաժարվում ես այն կանոններից, որոնք, ինչպես երկաթե օղակ, ճնշում են մարդկանց իրենց միայնության մեջ, երբ հույսի շող ես նվիրում հուսահատներին, երբ խոնարհաբար ընդունում ես թե որքան չնչին են քո հնարավորությունները, և […]

Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ՝ Սբ. Սարգիս եկեղեցում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին: Պատարագը մատուցվել է առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագի ավարտից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվել է նաև տնօրհնեքի կարգ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ինչու է մեր եկեղեցին նշում հունվարի 6-ը, այլ ոչ թե դեկտեմբերի 25-ը

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին […]

Հարսանեկան դիմահարդարում, վարսահարդարում, աքսեսուարներ, որոնք նորաձեւ կլինեն 2017-ին /ֆոտո/

Ամեն տարի հարսանեկան նորաձեւությունը փոխվում է։ Իսկ ինչպիսի տեսք կունենան հարսանցուները այս տարի։ Ահա, թե ինչպիսին է հարսանեկան նորաձեւությունը՝ 2017-ին։ Ծաղկե թագեր Այս տարի խիստ նորաձեւ են ծաղկե աքսեսուարները, հատկապես՝ ծաղկե թագերը, ավանդական, փայլուն թագերի փոխարեն։ Չեզոք դիմահարդարում Դիմահարդարումը հնարավորինս չեզոք ու աննկատ պետք է լինի, մի փոքր փայլ, բնական գույներ, այս տարի նորաձեւ է […]

Գեներալ Մանվելը դատապարտյալներին նվիրել է…

«Գեներալ Մանվելի այցը մեր մեջ ահագին բան փոխեց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիր ՔԿՀ դատապարտյալ Ա. Կ-ն: Դատապարտյալը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը այցելել է ՔԿՀ և նվերներ բաժանել: «Նվերից կարևորը հենց այցելությունն էր, ով ոնց կուզի թող հասկանա…»,-նշեց դատապարտյալը:

Արմեն Ամիրյանը գեղեցիկ անակնկալ է խոստանում հունվարի 6-ին

«Ես տեսնում են նման միտում, բայց 2 ու կես ամսվա մեջ չէի կարող ստեղծել այդ մթնոլորտը, բայց ամեն ինչ արել ենք, որ ձեր ասած ժամանակահատվածում այդ մթնոլորտն ապահովենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է, որ Ամանորի հաղորդումներում մշակութային մասը բացակայում է: Նախարարը տեղեկացրեց, որ  հունվարի 6-ին  Ազատության հրապարակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ