29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Դաշնակացությունը» ներկայացնում է բաժակաճառ, իսկ մենք խոսում ենք իրատեսական ծրագրերից. ՀԱԿ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողներին ասաց, որ իրենց ուժն այնպես է անելու,  իրենց խաղաղություն ծրագիրը  դառնա Հայաստանի քաղաքական թիվ մեկ հրատապ խնդիրը:

Դիտարկմանը, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ծրագիրը նշանակում հանձնվել, որ ՀԱԿ-ին դեմ ոչինչ չեն ունեն, եթե ճանաչեն ԼՂՀ անկախությունը Շահումյանի հետ միասին, Մանուկյանն արձագանքեց. «Ինձ թվում է Սոչին ու Ստամբուլն էլ գումարենք և համաձայնության գան: «Դաշնակացությունը» ցանկությունների առումով է ասում, ներկայացնում է բաժակաճառ, իսկ մենք խոսում ենք իրատեսական ծրագրերից: ՀԱԿ-ը հողի վրա կանգնած իրատես քաղաքական ուժ է , որը հաշվի է նստում իրականության հետ: Մեր ծրագրին պետք է հավանություն տա ոչ թե «Դաշնակցությունը», այլ հայ ժողվուրդը:

Մենք հաղթող ժողովուրդ են և հաղթանակները պահող են, սա հաղթական ծրագիր է, որի հիմքում ՀՀ-ի և Ղարաբաղի ուժեղացման, Ղարաբաղի ժողովրդի ինքնության ապահովում է: Քաղաքական հաղթող ուժին իրավունք չունեն նման պիտակներ տալ»,- շեշտեց Մանուկյանը` մատնանշելով, որ իրեց քաղաքական ուժն է կանգնած Արցախի ազատագրման գործընթացի հիմքում:

 Հարցին` ՀԱԿ-ը ճանաչում ԼՂՀ անկախությունը.« Մենք ճանաչում ենք ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Հայ ժողվորդի գործն է ապացուցել, որ ուրիշներն էլ ճանաչեն, այլ ոչ թե միայնակ մնալը: ՀՀ-ն կարող է այնպես անել, որ այլ երկներ ճանաճեն, որպեսզի ուժեղանան ՀՀ-ն և ԼՂՆ»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե պատրաստ են ՀԱԿ_ի հետ համագործակցության, ապա Ա. Մանուկյանն ընդգծեց՝ իրենք ոչ մի դեպքում ՀՀԿ_ի հետ չեն համագործակցի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ