Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:
Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ: Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 4-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սանհանգույցի հատակին հայտնաբերել 51-ամյա Լ. Ե.-ի դին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը դեկտեմբերի վերջին է նվերներ գնում երեխաների համար, և այդ նվերները թանկարժեք չեն լինում: «Աշխատում եմ այնպես լինեն, որ հաճելի լինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շաբոյանը: Հետաքրքրվեցինք` արդյո՞ք տնտեսվարողները փորձել են ամանորին նվերներ տալ, որպեսզի հաջորդ տարի ավելի լավ իրենց վերաբերվի: Մանրամասները` տեսանյութում:
Կալիֆորնիայից Թոմ Բետջորջը մի քանի ամիս ծախսել է` Ամանորի կապակցությամբ տունն օրիգինալ կերպով զարդարելու համար: Արդյունքում տան արտաքին հարդարումը նմանվել է կիթառի եւ երգող ծառերի: 34-ամյա տղամարդուց 4 ամիս է պահանջվել այս զարդարման համար, ինչպես նաեւ` 70 հազար ջահ: Այժմ ամեն օր բազմաթիվ մարդիկ են հավաքվում նրա տան առաջ` հիանալու տեսարանով:
«Ես կարծում եմ՝ մեր երկրում շովինիստական ծրագրերը 2016-ին կանգ առան: Հայաստանը չկորցրեց իր ինքնիշխանությունը: Դա երկու պատճառ ուներ՝ ՌԴ-ն չկարողացավ վերականգնել ԽՍՀՄ-ը, այլ կերպ ասած՝ այն իմպերիան, որ եղել է նախկինում: Եվ երկրորդ կարևոր պատճառը. հայ ժողովուրդն ուզում է ունենալ անկախ երկիր: Իսկ ապրիլյան պատերազմը վստահություն տվեց համայն հայությանը: Մենք հասկացանք՝ ինքնուրույն, առանց դաշնակիցների, առանց […]
Արդարև, ես եմ քո Տեր Աստվածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թե՝ «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ» (Ես. 41։13)։