07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Պուտինը երգել է ուսանողների հետ հանդիպման ժամանակ /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին՝ Ուսանողի օրվա կապակցությամբ, այցելել է Մոսկվայի պետական համալսարան եւ հանդիպումներ ունեցել ուսանողների հետ։   Հանդիպման ավարտին ուսանողներից մեկը երգել է նախագահի համար, եւ երբ նա երգի բառերը մոռացել է, նախագահն օգնել է նրան՝ մի փոքր երգելով նրա հետ։  

Նախարարն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ   տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունվարի 25-ին  ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) փոխնախագահ, Կովկասի, Միջին Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի հարցերով տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը: Հանդիպման նպատակն էր քննարկել  «Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման»   ծրագիրը: Տիկին Վիտտը գոհունակությամբ է […]

Արմեն Ամիրյանը կանդամագրվի ՀՀԿ-ին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի եթերում հայտարարել է ՀՀԿ-ին անդամագրվելու իր որոշման մասին: «Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պետք է նաև քաղաքական պատասխանատվություն կրի»,-ասել է Ամիրյանը:

Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այսօր ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, որի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը: «Վաղը լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը: Հունվարի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը Հայաստանը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում […]

ՌԴ այցից հետո վարչապետը հանձնարարեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստի օրակարգային  հարցերին անցնելուց առաջ հանձնարարականներ տվեց: Վարչապետը ընդգծեց, որ հանձնարարականների որոշ մասը կապված է նաև ՌԴ այցի հետ. «Առաջին հանձնարարականը ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին եմ տալիս: ՌԴ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով ա. ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման […]

Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Թուրքիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպելու նպատակով հունվարի 26-27-ը ընկած ժամանակահատվածում կլինի Թուրքիայում: Ինչպես հաղորդում է թուրքական «F5haber» լրատվական կայքը, սպասվում է, որ Մեյը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի տնտեսական, պաշտպանական, առողջապահական և անվտանգության ոլորտների վերաբերյալ հարցեր: Աղբյուրը նշում է, որ  սա Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի […]

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 25-ին եւ լույս 26-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը հրաձգային զինատեսակներից, ընդհանուր առմամբ, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 8 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 60 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական […]

Ցուցակը Բագրատյանն է գլխավորելու. 168 ժամ

«Մի քանի օր Է մնացել, հստակ հայտարարություններ կանենք պայմանավորվածություններ ունենալուց հետո։ Կարող եմ ասել, որ «Ազատություն» կուսակցությունն իր այսօրվա վարչության նիստում ևս մի անգամ որոշել Է, և սա երկրորդ անգամ ենք որոշում, իսկ մեր կանոնադրությունն այնպիսին Է, որ վարչությունն Է նման որոշումներ կայացնում, որ մենք հանդես գալու պարագայում կլինենք կամ միայնակ, կամ դաշինքով։ Մենք այս պահին […]

«Հարցի պատասխանը պետք է որոնել Ծառուկյանի շտաբում»

«Հովիկ Աբրահամյանն, ամեն դեպքում, կարծում եմ,  չի անի այնպիսի քայլեր, որոնք պիտի լինեն իշխանության շահերի միջանքցից դուրս», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Վերջինս շեշտեց՝ Հովիկ Աբրահամյանը  այս տարիների ընթացքում, բնականաբար, հասցրել է որոշ շրջանակներում ազդեցություն ձեռք բերել. դա անժխտելի է: Քաղաքագետը նշեց՝ դժվար է ասել՝ եթե Հովիկ Աբրահամյանը միանա «Ծառուկյան […]

Բաղանիսում հանգիստ է, նորակոչիկներ են ճանապարհում

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով այս պահին գյուղում հանգիստ է, կրակահերթ չկա: Henaran.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ երեկ` ժամի 17-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կարճ կրակահերթ է ուղղել գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ չկան: «Ամեն ինչ նորմալ է, գիշերը հանգիստ է անցել, լավ տրամադրություն ունենք ու հիմա էլ 3 նորակոչիկ ենք ճանապարհում բանակ: Գարնանային, լավ արևոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ