4 երկրաշարժի էպիկենտրոնները Հայաստանում են
Ս.թ. մարտի 9-ից մինչև 15-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 20-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած թույլ սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝
- մարտի 9-ին, ժամը 14:13-ին, M=1.4 Վանաձոր քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևելք,
- մարտի 10-ին, ժամը 11:13-ին, M=1.0 Էջմիածին քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևմուտք,
- մարտի 11-ին, ժամը 17:45-ին, M=2.0 Քաջարան քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևմուտք,
- մարտի 12-ին, ժամը 02:11-ին, M=2.1 Սիսիան քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևմուտք: