07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ես ոչ մեկից նեղացած չեմ. Վարդան Ղուկասյան

«Ես ոչ մեկից նեղացած չեմ, որևէ մեկի հետ խնդիր չունեմ, ուղղակի չեմ շփվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՀԿ-ից ու ԵԿՄ-ից նեղացած լինելու պատճառով շուտով լքելու է 2 կառույցներն էլ: Նա ոչ հաստատեց, ոչ հերքեց լուրերը, թե լքելու է հարազատ կուսակցությունը, միայն նշեց, թե հիասթափված է: Պետք չէ խառնվել, […]

43 միլիոն՝ սիրիահայերին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց գումար տրամադրել ԱԳՆ-ին՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով: Կառավարության պա­հուս­­տային ֆոնդից 2017 թվականի առաջին եռամսյակում կհատկացնի 43 միլիոն 368 հազար դրամ: Հատկացված գումարով սիրիահայերի համար կգնվի առաջնային անհրաժեշտության պարագաներ, սնունդ, կենցաղային իրեր:

Դոլարի վերելքը շարունակվում է

Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 483.50 դրամ նվազագույն և 485.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 487.50 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն կարելի է գնել  515 դրամ նվազագույն և 519 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 525 դրամ նվազագույն և 529  դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8  դրամ նվազագույն և […]

Հունվարի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքագետ Արթուր Ղազարյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ հունվարի 28-ը Հայոց բանակի հիմնադրման օրն է. բանակի կայացումը որպես անկախության երաշխիք: Հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ հունվարի 28-ին նշվում է Հայոց բանակի հիմնադրման 25-ամյակը. ՀՀ բանակի […]

Էլիտան հանրության «արտացոլանքն է»․ վարչապետ /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել «МИР 24»-ին, որի ժամանակ մի շարք հարցերի է անդրադարձել։ Նա նշել է, որ գոհ է Մոսկվա կատարած այցից։ Վարչապետը անդրադարձել է հայ-ռուսական համագործակցության ոլորտներին, պատմել, թե այցի ընթացքում ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Խոսելով էլիտայի մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ էլիտան հանրության «արտաքինն է»։ […]

Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր

Չդադարող ձյան պայմաններում «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Հատուկ տեխնիկան հիմնականում կենտրոնացված է  գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրմանը: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով, իսկ բակային տարածքների ձնամաքրմանը  վաղ առավոտից ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Տեղերում աշխատանքների […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հայրենասերի, իսկական քաղաքացու և մեծաշնորհ արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների և գործընկերների սրտում

92 տարեկանում իր մահկանացուն կնքեց հայ կերպարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Ավագի Խաչատրյանը: Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Նկարիչը դեռ չէր հասցրել դպրոցն ավարտել, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նա մեկնեց ռազմաճակատ: Պատերազմի ավարտից հետո վերադառնալով հայրենիք 1946-ին ընդունվում է Երևանի Փանոս […]

Ռոնալդուն վրիպել է

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Վիգոյի «Սելտայի» դեմ հանդիպման ընթացքում՝ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղի 26-րդ րոպեին,  չի կարողացել գրավել դատարկ դարպասը 0:0 հաշվի ժամանակ: Հիշեցնենք՝ Վիգոյում կայացած խաղում Ռոնալդուն դարձել էր գոլի հեղինակ, սակայն «Ռեալը» լքել էր պայքարը: Գրանցվել էր 2:2 հաշիվը, եւ «Սելտան» կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել առաջին խաղում տարած 2:1 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ