Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ակնհայտ դարձած թերություններն արդեն իսկ շտկվել են, ավելին՝ սպառազինության հետ կապված՝ առաջընթաց կա: Այս մասին նա նշեց այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում: ՊԲ հրամանատարն ասաց, որ այս պահին առաջնագծում իրավիճակը հանգիստ է: Մանրամասները՝ տեսանյութում:
Հունվարի 27-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի թիվ 17 շենքի 5-րդ հարկի բնակարանից, որի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. սև հեղուկ է լցվում բնակարաններից մեկը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրակարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ներկայությամբ ահազանգողը գազի հաշվիչից դադարեցրել է գազամատակարարումը: Փրկարարները […]
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ։ Տարածած տեսանյութում նա մասնավորապես ասել է. «Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ Ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ Հայրենիքին կյանքը նվիրած հայորդիների սիրելի՛ հարազատներ Շնորհավորում եմ Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Հայ ժողովրդի նորօրյա պատմության ամենամեծ ձեռքբերումը հայկական բանակն է՝ Հայաստանի եւ […]
Հայաստանի եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է՝ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մնացականյանը, […]
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծես թե տեղյակ չէր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ֆեյսբուքյան գրառումից: Այսօր Եռաբլուր պանթեոնում նա առվակների մասին լրագրողների հարցերից զարմացավ ու դրանք անհասկանալի որակեց: Ինչ վերաբերում է ընթացիկ քաղաքական կյանքին, ապա նրա խոսքով՝ ոչ մի ինտրիգային վիճակ էլ չկա, ամեն ինչ իր հունով է գնում. «Եթե […]
«Իրանք Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած: Առանց Սերժի իրանք էլ, ես էլ, չէինք հասնի պաշտոնի»,-այսօր Հայոց բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» պանթեոն այցելության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի խոսքին՝ առվակների չորանալու մասին, Սուրիկ Խաչատրյանը նշեց. «Դա բնության օրենքն […]
«Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի…․» (Ղուկ․9։25-26)։ Այս խոսքը ես վերցրել եմ Ղուկաս Ավետարանչի 9-րդ գլխի 25 համարից։ Հիսուս ասում է․ «Ով սիրում է իր անձը պիտի կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ 12։25): Ըստ մեր Տիրոջ, ով որ մտածում […]
Ինչու այնպես է ստացվում, որ անապահով ընտանիքների զավակներն են ծառայում սահմանին: Այս հարցը տվեցինք գեներալ-մայոր, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանին: Ի պատասխան՝ գեներալն ասաց, որ հարցն ավելի շատ վերաբերում է հասարակության մտածողությանը, քան բանակին: Նա որպես օրինակ բերեց Իսրայելի բանակը՝ նշելով, որ այնտեղ բանակում չծառայած տղային աղջիկ չեն տալիս, իսկ մեզ մոտ փոքր-ինչ […]