Ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, ինչպես երեկ, այսօր նույնպես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը: Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան–Արագած–Թալին, Շիրակի մարզ, Սևան–Դիլիջան՝ մինչև Դիլիջանի շրջադարձերը, Կոտայքի մարզի Չայնիի ոլորաններից […]