18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եթե Եռաբլուրի պահանջը մերժեն. կրքերը թեժանում են

Արթուր Սարգսյանի`«Հաց բերողի»  հիշատակին նվիրված բողոքի երթը վերադարձավ Ազատության հրապարակ: Երթը առաջնորդող Շահեն Հարությունյանը դեմ գտնվեց ցուցարարներից մի քանիսի պահանջին, թե պետք է գնալ Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:

«Պետք է սպասենք վաղվան ու գնանք մեր պահանջի պատասխանի հետևից: Վաղը պետք է պատասխան ստանանք ու նոր անցնենք հաջորդ քայլերին»,-նշեց Շահեն Հարությունյանը:

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը նշեց, որ պետք է հավաքվել ամեն օր ու վճռական լինել:

«Եթե Եռաբլուրի մեր պահանջը մերժեն՝ շուրջօրյա նստացույց ենք սկսելու»,-ասաց Շահեն Հարությունյանը հավելելով, որ Եռաբլուրը հերոսների համար է.«Հեսա 18 տարեկան եմ ու բանակ պետք է գնամ, եթե զոհվեմ ՝ Եռաբլուրում պետք է հուղարկավորվեմ չէ՞….Բաղրամյան գնալ գոռացողները մեզ պառակտում են, հստակեցում է պետք»:

Նշենք, որ Ազատության հրապարակում հրավիրված երթը նվիրված է Հաց բերող Արթուր Սարգսյանին, ով  մահացավ երեկ՝ մարտի 16-ին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ