25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրադրությունը սրվեց և դեռ է՛լի կսրվի

«Արթուր Սարգսյանի մահն արդեն իսկ իր ազդեցությունն է թողել մարդկանց վրա: Նախընտրական շրջանում բացասական վերաբերմունք առաջացավ իշխանությունների նկատմամբ: Իշխանությունները հազիվ մի քիչ կարողացել էին որոշ ձևով հանդարտեցնել ժողովրդին, այս դեպքը  կրկին լարեց, սրեց իրադրությունը,  իշխանությունը ինչ  որ արել էր,  ջուրն ընկավ: Տեսնում ենք, որ երթեր են կազմակերպվում, հասարակությունը բացասական վերաբերմունք է ցուցաբերում հասարակության նկատմամբ:  Եթե ատելությունը մեղմվել էր, հիմա կրկին սրվեց», –  Henaran.am-ի հետ զրույցում  այսպիսի տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ ընդգծելով՝ չի բացառվում, որ այս դեպքից հետո իշխող կուսակցության ձայների քանակը պակասի:
«Այնպես չէ, որ ժողովուրդը շատ ուժեղ սիրում էր իշխանություններին, որ ընտրում էր: Ժողովրդին ստիպում էին,  որ ընտրեն. ո՞վ չգիտի, որ մարդիկ բացասաբար են վերաբերվում  իշխանություններին: Կարեն Կարապետյանի իմիջն էլ բավարար չէր իշխանության նկատմամբ համակրանք ձևավորելու համար:  Սեփական կամքով, գաղափարական համաձայնությամբ չէ, որ ընտրում էին իշխող կուսակցությանը. մանիպուլիացիաների էին դիմում իշխանությունները:  Քանի որ ասում են՝  հայ կանանց մեծ մասը սիմպատիայով էր վերաբերվում վարչապետին,  հնարավոր է, որ որոշակի մարդիկ քվեարկեին ՀՀԿ-ի օգտին, բայց այս դեպքից հետո այդ մարդկանց կարծիքը էապես կփոխվի կուսակցության վերաբերյալ, թեև պետք է ասեմ, որ դա մեծ թիվ չի կազմում», – նշեց հոգեբանը:

 Սամվել Խուդոյանը շեշտեց՝ համամիտ է այն  տեսակետին, որ հարկավոր է այս օրերին քարոզարշավը դադարեցնել:

«Եթե քարոզարշավը դադարեցնեն, դա որոշակիորեն դրական իմիջ կբերի տվյալ կուսակցությանը, քանի որ մարդիկ մտածելու են՝ այդ կուսակցությունները իրենց  տրամադրության  հետ չեն գնում, որ քարոզարշավ են անում: Պարզ է,որ անպայման քաղաքական երագավորում տրվելու էր այս դեպքին:  Իհարկե, կլինեն մարդիկ, կլինեն ուժեր, ովքեր կփորձեն այս պահին դրանով դիվիդենտներ շահել», – շեշտեց հոգեբանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ